×


Կայա Խուրշուդյանն ուրախանալու առիթ ունի

Կայա Խուրշուդյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Ո՞ւր է իմ տղամարդը», «Տիգրանի մոլորակը», սերիալներից, «Տնփեսա» սիթքոմից ու այլ նախագծերից, առաջիկայում կրկին կլինի նկարահանման հրապարակում: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ խաղում է ռեժիսոր Քաջայր Հակոբյանի «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմում:

Կայա Խուրշուդյանը


«Առաջարկը ստանալով` շատ ուրախացա, որովհետեւ չէի սպասում. միամիտ տանը նստած էի ու գործնական հետաքրքիր զանգ ստացա: Մարմնավորելու եմ Աստղիկին: Առաջին անգամ եմ այսպիսի կերպարում»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

Կայա Խուրշուդյանը


Ամիսներ առաջ պատմել ենք,  որ Կայան արեւելյան պարեր է պարում երեւանյան ակումբներից մեկում: Դերասանուհին նշել է, որ կշարունակի համատեղել աշխատանքները.«Իհարկե, հնարավոր է, թողնեմ պարը եւ դարձյալ վերադառնամ հեռուստատեսություն: Այս ընթացքում պարի հետ կապվել էի, բայց այն ինձ համար միայն աշխատանք է, գումարի աղբյուր: Հուսով եմ` առաջիկայում եւս գործնական շատ հետաքրքիր առաջարկներ կստանամ»:

Նա ասել է, որ Ամանորին դեռ չի պատրաստվում.«Անգամ մեր տոնածառը չեմ զարդարել: Սովորաբար վերջին պահին եմ ամեն ինչ փորձում հասցնել: 2016-ից էլ ակնկալիքներ առանձնապես չունեմ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW