×


Կանանց ոչ սեքսուալ 6 սովորույթները

Կանանց հաճախ հետաքրքրում են սեքսուալ արտաքին ու վարք ունենալու գաղտնիքները: Տղամարդկանց գերելու որոնումներում գեղեցիկ սեռը երբեմն մոռանում է ուշադրություն դարձնել մի շարք մանրուքների, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում նրանց դուր գալու հարցում:


Եվ այսպես, կնոջ ամենից ոչ սեքսուալ հատկանիշը չխնամված լինելն է: Սա նշանակում է մանիկյուրի եւ պեդիկյուրի բացակայություն, կեղտոտ կոշիկներ, չհարդարված վարսեր, ինչպես նաեւ ավելորդ մազածածկույթ եւ տհաճ հոտ: Խոսքը միայն քրտինքի կամ ծխախոտի հոտի մասին չէ, վանող են նաեւ բերանի խոռոչի վատ հոտը կամ օծանելիքի “ճչացող” բույրը:

Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները բացահայտող իր գրքում Դեւիդ Գրայսը գրում է. “Իհարկե, երբեմն ներելի է չխնամված տեսքը, բայց երբ տղամարդը կնոջը միայն մեկ անգամ է հանդիպում խանութում կամ երեկույթին, նա չգիտի` դա պատահականություն է, թե մշտական բնույթ է կրում”:


Ցածր ինքնագնահատականը եւս նվազեցնում է սեքսուալությունը: Տղամարդիկ միանգամից զգում են, որ կինը բարդույթներ ունի կամ ինքնավստահ չէ: Իսկ դրա պատճառ կարող են հանդիսանալ ավելորդ քաշը, անտարբերությունը սեփական արտաքինի հանդեպ, հրապուրիչ լիենլու ցանկության բացակայությունը, հոգնատանջ տեսքը,  ոչ ճիշտ ընտրված ներքնազգեստը եւ այլն: Ճնշված կանայք վանում են տղամարդկանց ու կորցնում են գրավչությունը նրանց աչքերում: 

Սեքսուալ երեւալու համար ավելորդ ջանքեր գործադրելը  հիմնականում հակառակ արդյունք է ունենում: Տղամարդկանց դուր չի գալիս նաեւ կնոջ ագրեսիվությունը, նյութապաշտությունը, ընդգծված կարճ հագուստը, ավելորդ կպչունությունը, կեղծավորությունը:


Ոչ սլացիկ կեցվածքն ու ծանր քայլվածքը նույնպես կարող են “սպանել” կնոջ սեքսուալությունը: 

Կանանց ոչ սեքսուալ սովորույթներից են նաեւ ոչ քաղաքավարի պահվածքն ու վուլգարությունը:  Տղամարդկանց կարծիքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչը չպետք է լինի տղամարդանման, կոպիտ, բռի, էժանագին տեսքով, անուշադիր, փնթփնթան:


Կանանց ոչ սեքսուալ 6 սովորույթների հետ համաձայնության-անհամաձայնության կամ լրացումներ անելու ցանկության դեպքում օգտագործիր մեկնաբանությունների հատվածը:):     

BRAVO.am
Աղբյուրը` medikforum.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին