×


Կասկադում հսկայական սարդ եւ խատուտիկ են հայտնվել

BRAVO.am-ն արդեն պատմել է  Գաֆեսճյան քանդակների պարտեզի  արվեստանմուշների շարքը համալրած Օլիմպիական ձիերի մասին: Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի հետ ուղղակիորեն կապված հաջորդ քանդակը, որը ցուցադրվում է Կասկադում, բրիտանացի քանդակագործ Ջոն Քլայվի` ստորեւ ներկայացված “Սպեկտրալ սյուների շարքն” է:

Ջոն Քլայվի “Սպեկտրալ սյուների շարքը"


“Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածից հաջորդ կենդանակերպ քանդակները տեղ են գտել 50-ամյակի հուշարձանին հարակից կանաչապատ տարածքում: Բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդն ունի փիլիսոփայական տարբեր ենթատեքստերով սյուրռեալիստական աշխատանքներ: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում է հայտնվել նրա պողպատե հսկայական “Տարանտուլ” սարդը, որի համար մարդը նույնքան փոքր է, որքան իրականում սարդը՝  մարդու համար:

Ուիլֆրեդ Պիտչարդի հսկայական “Տարանտուլ” սարդը


Նոր արվեստանմուշների շարքում են նաեւ ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու աշխատանքները՝ “Զեբր” եւ “Գառնուկ”: Դանուն հայտնի է երկաթե շիթերից ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են ստեղծում՝ միեւնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն փոխանցելով:

Ջեննի Փիքֆորդի “Հսկայական խատուտիկը”


Թանգարանի՝ բնության տարրերով հագեցած այս հատվածում է տեղադրվել նաեւ Ջեննի Փիքֆորդի “Հսկայական խատուտիկը”: Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու այս արվեստագետի այլ աշխատանքներին նաեւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի շարժասանդուղքներին կից հարթակներում՝ “Զանգակածաղիկ” եւ “Կյանքի շրջաններ”: Համադրելով մետաղն ու ապակին՝ Փիքֆորդը ստեղծում է բնությունից ներշնչված քանդակներ:

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին