×


Կարեն Ասլանյան.«Հետաքրքրվում են՝ ինչու են ինձ ծեծել»

Այսօր համացանցում լուրեր են շրջանառվում, թե Կարեն Ասլանյանին ծեծի են ենթարկել: Այս շրջանում «Առաջնորդները» սերիալում նկարահանվող դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ապատեղեկատվություն է տարածվել:

Կարեն Ասլանյանը


«Առավոտվանից զանգեր եմ ստանում ընկերներիցս, հարազատներիցս, ովքեր անհանգստացած հետաքրքրվում են` ինչ է պատահել, ինչպես եմ, ինչու են ինձ ծեծել: Իմացա, որ կեղծ տեղեկություն է տարածվել»,-պատմել է նա:

Կարեն Ասլանյանը՝ սերիալի նկարահանումներին


Կարենը ենթադրում է, որ նման լուրերի առիթ են հանդիսացել օրերս նկարահանման հրապարակում արված լուսանկարները.«Տեսարաններից մեկում ծեծի եմ ենթարկվել, բայց իրականում, փառք Աստծո, ինձ հետ ամեն բան կարգին է: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, թող բոլորը հեռու մնան ծեծից եւ դաժան փորձություններից»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Ասլանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին