×


Կարեն Ասլանյանը՝ կորցրած սիրո մասին

Ապրիլի 7-ին Կարեն Ասլանյանը կներկայացնի իր առաջին տեսահոլովակը, որը համագործակցություն է երգիչ-երգահան Ռաֆֆի Ալթունյանի հետ: Սերիալներից հայտնի դերասանը առաջինը BRAVO.am-ին է տրամադրել նկարահանման ընթացքը ներկայացնող լուսանկարները, նաեւ խոսել է երգի ու սպասվելիք պրեմիերայի մասին:

Կարեն Ասլանյանը՝ «Թե արցունքս» երգի տեսահոլովակի նկարահանումներին


«Վաղուց է՝ պատմություններ, երգի բառեր, չափածո եւ արձակ գործեր եմ գրում: Երգի պատվեր ունեինք Ռաֆֆի Ալթունյանի հետ: Գրելու ընթացքում սկսեցինք իմպրովիզներ անել, արդյունքում ծնվեց «Թե արցունքս» երգը: Խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությանը՝ Ռաֆֆին: Սիրողական մակարդակով ձայնագրեցինք եւ մոտ մեկ րոպեանոց հատվածը տեղադրեցինք համացանցում: Քանի որ դրական բազմաթիվ արձագանքներ ստացանք, որոշեցինք ամբողջական տարբերակը տեսահոլովակով ներկայացնել»,-պատմել է Կարենը:

«Թե արցունքս» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նա տեղեկացրել է, որ սիրային երգի մեղեդային անցումները կատարում է Ռաֆֆին.«Ես էլ պատմում եմ կորցրած սիրո մասին մի պատմություն, որը իրական է, թե՝ ոչ, չեմ ցանկանա բարձրաձայնել. թող գաղտնի մնա: Երգի միջոցով կոչ ենք անում, որ ով կորցրել է իր սեր, հետ չկանգնի ու փորձի վերականգնել հարաբերությունները»:

«Թե արցունքս» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նկարահանումները տեղի են ունեցել տաղավարում, ռեժիսոր Ջոն Ջալավյանն այն կներկայացնի գրաֆիկական լուծումներով.«Առանց շքեղությունների, երգին համապատասխան, համեստ տեսահոլովակ է: Հերոսուհին՝ Էլեն Ազնավուրյանը, շատ համապատասխան էր կերպարին: Ի դեպ, մինչ այս նա որեւէ հոլովակում կամ ֆիլմում չի նկարահանվել»,-նշել է դերասանը:

Կարենը շեշտել է, որ երաժշտական կարիերայի մասին չի մտածում.«Ինձ երգիչ չեմ համարում եւ չեմ էլ համարելու. ես դերասան եմ: Պարզապես երբ ասելիք ունենամ, կփորձեմ ներկայացնել իմ երկրպագուներին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին