×


Կարեն Գեւորգյան. «Ես ու Թագուհին օր ու գիշեր պարապում ենք»

Պարողներ Կարեն Գեւորգյանը եւ Թագուհի Մարկոսյանը կներկայացնեն Հայաստանը նոյեմբերի 21-ից 23-ը Ավստրիայի մայրաքաղաքում կայանալիք Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը: Վիեննա մեկնելու ուղեգիրը երիտասարդները ձեռք են բերել այս տարվա մարտին տեղի ունեցած սպորտային պարերի Հայաստանի առաջնությունում։

Թագուհի Մարկոսյանը եւ Կարեն Գեւորգյանը


Կարեն Գեւորգյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ են նման մեծամասշտաբ մրցույթի մասնակցելու.«Պատասխանատվությունը շատ մեծ է: Ես ու Թագուհին օր ու գիշեր պարապում ենք՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու համար: Շեշտը դրել ենք ոչ թե հաղթանակի, այլ լավ ելույթի վրա: Կարծում եմ` հուսախաբ չենք անի մեր մարզչին` Գեւորգ Մարկոսյանին, ով մրցութային օրերին մեզ հետ Վիեննայում կլինի: Ներկայանալու են աշխարհի լավագույն զույգերը, պատիվ է նրանց հետ եւ նրանց մեջ պարելը»:

Թագուհի Մարկոսյանը եւ Կարեն Գեւորգյանը


Զույգը մրցութային օրերին պարելու է սամբա,  չա-չա-չա, ռումբա, պասադոբլ եւ ջայֆ։ Սպորտային պարերի մրցույթը տեւելու է երկու օր, որից մեկն աշխարհի պաշտոնական առաջնությունն է լինելու, մյուսը` բաց առաջնություն։
BRAVO.am-ը հաջողություն եւ հաղթանակ է մաղթում Հայաստանը ներկայացնող զույգին:

Տեքստը` Մերի Պողոսյնաի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Կարենի եւ Թագուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW