×


Կարինե, Նիկ եւ Աիդա. թեման կրկին սերն է :)

Սիրո տոնի առթիվ երեք երիտասարդ երգիչ միավորվել ու երաժշտասերների համար համերգ էին կազմակերպել: Նիկ Էգիբյանը, Կարինե Առուստամյանը եւ Աիդա Արամին “Ուլիխանյան” ակումբի բեմից “The People Band”-ի երաժիշտների նվագակցությամբ երգել են սիրո մասին երգեր:

Նիկը, Աիդան եւ Կարինեն


Երեկոյի ընթացքում հնչել են ինչպես կատարողների երգացանկից ստեղծագործություններ, այնպես էլ հայտնի ջազ, բլյուզ ու փոփ երգեր: Նիկ Էգիբյանն իր հեղինակային` “Paradox-I Love You”, “You Got Me High” ու տեսահոլովակներից հայտնի դարձած մյուս երգերից բացի, կատարել է նոր գործեր, որոնք մոտ ապագայում նույնպես կունենան տեսահոլովակներ:

Ի դեպ, հեղինակ-կատարողն օրեր առաջ վերադարձել է Գերմանիայից, որտեղ պայմանագիր է կնքել իր տեսահոլովակները տեղի հեռուստաալիքներով ցուցադրելու համար. “Բացի ինտերնետային ալիքներից, եվրոպական մի շարք ալիքներ համաձայնել են ցուցադրել, բայց միայն նոր տեսահոլովակներս”-ասել է Նիկն ու տեղեկացրել, որ նպատակ ունեն ընկերներով ավելի մեծ համերգ կազմակերպել ապրիլին:

Նիկ Էգիբյանը


Հունաստանում որոշ ժամանակ բնակված երգչուհի Կարինե Առուստամյանը, որի ակումբային ավարտական երեկոյի մասին BRAVO.am-ը պատմել է, առաջիկայում պատրաստվում է հունարեն լեզվով երգ ներկայացնել, իսկ համերգին կատարել է իր սիրելի անգլալեզու երգերի քավերները:

Կարինե Առուստամյանը


“Հայաստանի ձայնը” նախագծում իր ուժերը փորձած այս երգչուհին չի տխրել պայքարից դուրս մնալու պատճառով.“Հետաքրքիր ապրումներ եմ ունեցել, նոր ընկերներ եմ ձեռք բերել: Դրական կողմն եմ տեսնում ու բոլորովին ծանր չեմ տանում, որ նախագծից դուրս մնացի: Շարունակելու եմ իմ գործունեությունը եւ ներկայացնելու եմ նոր աշխատանքներ”:

Աիդա Արամին


Աիդա Արամին, որը շարունակում է պայքարը հայաստանյան “The Voice”-ի շրջանակում, իր ընկերների հետ ակումբային համերգին առաջին անգամ էր երգում: Նրան երգերի գործիքավորման ու տեսահոլովակների նկարահանման հարցերում աջակցում է Նիկ Էգիբյանը, միասին պատրաստվում են նոր տեսահոլովակ ներկայացնել. “Նրա հետ սկսել եմ իմ կարիերան, բարեբախտաբար, նրա օգնությամբ էլ շարունակում եմ: Երեքս էլ իրար հետ մտերիմ ենք ու հաճույքով նորից կհամագործակցենք”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW