×


Կարինե Օհանյան.«Ջեյսոնի հետ 2-րդ անգամ ամուսնացա»

Կարինե Օհանյանը՝ Keyoh-ը, հույն ամուսնու հետ առաջին անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, իսկ արդեն երեկ վերադարձել են Գերմանիա։ Թե ինչ նպատակով էին Լոս Անջելեսում, երգչուհի-մոդելը պատմել է BRAVO.am-ին։

Կարինե Օհանյանն՝ ամուսնու հետ


Կարինեն առաջին անգամ չէր ԱՄՆ-ում, իսկ Ջեյսոնը երբեւէ չէր եղել.«Ծնողներս, այդ մասին տեղեկանալով, որոշեցին այս ուղեւորությունը որպես մեր հարսանիքի նվեր մատուցել։ Եվրոպացիների համեմատ՝ ամերիկացիներն ավելի սիրալիր եւ մարդամոտ են։ Շատ դուրեկան էր տաք եղանակն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը։ Մեզ այդքան էլ զբոսաշրջիկ չէինք զգում, այլ ավելի շատ տան զգացողության կար»։

2016-ի սեպտեմբերին ամուսնացած զույգը համատեղ կյանքի 6-ամսյակի առթիվ երեկույթ է կազմակերպել.«Հունաստանում մեր հարսանիքին ամերիկաբնակ բարեկամներից շատերը չկարողացան ներկա լինել, որոշեցինք իրենց հետ էլ տոնել։ Գրեթե հարսանիք էր: Ջեյսոնին ասացի՝ «Քեզ այնքան եմ սիրում, որ 2-րդ անգամ ամուսնացա հետդ:)»»:

Նրանք Լոս Անջելեսից բացի, այցելել են Լաս Վեգաս եւ Սան Ֆրանցիսկո.«Երկուսս էլ աշխատամոլ ենք եւ չկարողացանք չաշխատել։ Նկարահանել ենք մեկ տեսահոլովակ իմ նոր երգի համար, որը կթողարկվի ամռանը, եւս 2 տեսահոլովակ էլ՝ Ջեյսոնի նոր սկավառակի երգերի հիման վրա։ Մեզ հետ մի քանի օրով Բելգիայից եկել էր ռեժիսոր Ալեյն Յոնգը, որի հետ նախկինում համագործակցել եմ։ Նաեւ մի քանի ֆոտոշարք ունեցանք Լոս Անջելեսում գործող ապրանքանիշերի համար»։

Կարինե Օհանյանը


Կարինեն BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ ԱՄՆ տեղափոխվելու եւ մշտական բնակություն հաստատելու մտադրություն ունեն.«Ես վաղուց ուզում եմ այնտեղ ապրել։ Սպասում էի Ջեյսոնի կարծիքին: Բարեբախտաբար, նա էլ ինձ նման շատ սիրեց։ Ժամանակը ցույց կտա, թե երբ կտեղափոխվենք»։

Մոդել-երգչուհին նշել է, որ կարծում էր, թե ամուսնությունը կարող է իր կարիերայի վերջակետը լինել, սակայն հակառակն է.«Այս պահին Հունաստանի «iTunes»-ում առաջին տեղում եմ իմ վերջին՝ «Eyes Wide Shut» երգով։ Նոր երգիս հետ կապված համաձայնագիր եմ ստորագրել Ռուսաստանում եւ Գերմանիայում, պատրաստվում եմ մեծ համերգների։ Եվրոպական հայտնի ապրանքնանիշերն ինձ կրկին ընտրել են որպես գովազդային դեմք։ Նկարահանվում եմ ադամանդե զարդերի, էկզոտիիկ կաշվից պատրաստված կոշիկների, երեկոյան զգեստների գովազդներում, որոնք տարածվելու են Բելգիայում, Ամստերդամում, Իտալիայում, Պրահայում»։

Կարինեն նախորդ տարի այցելել էր Հայաստան, այս տարի նախատեսում է առաջին անգամ ամուսնուն ուղեկցել իր հայրենիք.«Ջեյսոնը շատ է ուզում մեր երկիրը տեսնել, սեպտեմբերին պլանավորել ենք գալ։ Իհարկե, չգիտենք՝ մինչ այդ ինչ կլինի, բայց մեր ցանկությունը շատ մեծ է»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին