×


Կարինե Օհանյանի սպասվելիք նշանդրեքն ու Անդրեի հետ կապված ցանկությունը :)

Բելգիաբնակ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանին, որի բեմական անունն է Ke՛yoh, BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Այս անգամ նրա հետ զրույցի առիթ է հանդիսացել 4-օրյա այցը Երեւան, որի ընթացքում հասցրել ենք նաեւ ֆոտոշարք իրականացնել:

Կարինե Օհանյանը (Keyoh)


Կարինեն հայրենիքում էր` մասնակցելու “Van Music Awards”-ին: Երգչուհին ոչ միայն ելույթ է ունեցել մրցանակաբաշխության ժամանակ, այլեւ “K.O. Love” երգի համար արժանացել է “Նոյեմբեր ամսվա լավագույն կատարում” մրցանակին.“Սա այն երգն է, որով սկսեցի երգչուհու իմ կարիերան. կարեւոր է, թե ինչ երգ ես ընտրում: Իսկ մրցանակը շատ պարտավորեցնող է, քանի որ ապրում եւ ստեղծագործում եմ Բելգիայում, բայց Հայաստանի անունից”:
Նրա խոսքով` հայաստանաբնակ երգիչներից համագործակցության առաջարկներ է ստացել, որոնք ինչ-ինչ պատճառներով մերժել է.“Թեեւ տաղանդավոր են, բայց իմ ուզածը չէր: Միակ արտիստը, ում հետ կցանկանամ զուգերգ ձայնագրել, Անդրեն է”:

Կարինե Օհանյանը (Keyoh)


Կարինան հայտնել է, որ այժմ զբաղված է իր երրորդ երգի ստեղծման աշխատանքներով, իսկ մոդելինգն անցյալում է.“Մեկ տարի է` մոդելի աշխատանքից հրաժարվել եմ: Կարծում եմ` տարիքից է. հոգնել էի: Նվիրվել եմ երաժշտությանը, եւ քանի որ իմ սիրելին էլ է երաժիշտ, մենք միասին գիշեր-ցերեկ ստուդիայում ստեղծագործում ենք”:

Երգչուհին շուտով կնշանադրվի.“Արարողությունը կիրականացնենք մարտի 14-ին` սպիտակ  ամրոցում: Կպահպանենք նաեւ հայկական ավանդույթները: Խոստանում եմ նշանդրեքիս լուսանկարները ձեզ տրամադրել”:

Կարինե Օհանյանը (Keyoh)


Զրույցի վերջում Ke՛yoh-ը նշել է, որ վերադառնալով Բելգիա` կկարոտի հայրենիքի ջերմությունն ու ջուրը.“Այնտեղի ջուրը գրեթե չեմ խմում: Երբ գալիս եմ Հայաստան, անպայման այցելում եմ տատիկիս տուն, որտեղ անցել է մանկությունս, նաեւ Ծիծեռնակաբերդ եմ գնում”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին