×


Կարմիր խնձոր` կռվի խնձոր

Հին Հայաստանում սիրո խոստովանությունը սկսվում էր խնձորով, որը խորհրդանշում էր պտղաբերությունը եւ սիրո դաշինքը լիարժեք էր համարվում կրկին կարմիր խնձորով:

Կարմիր խնձոր` կռվի խնձոր


Այսօր կարմիր խնձորը շատերի համար դառնում է կռվի խնձոր:  Ժամանակակից աղջիկների մի մասը նախընտրում է չհետեւել դարերով եկած ավանդույթին եւ մինչամուսնական սեռական կյանքով  ապրում, սակայն նրանց մի մասը այս կամ այն պատճառով դիմում է կուսաթաղանթի վերականգմանը՝ ապահովագրելով “անխափան” ամուսնությունը:

Հետաքրքրական է, որ կուսաթաղանթի վերականգման համար պարսկուհեր էլ են դիմում հայ գինեկոլոգների ծառայություններին:

Ըստ սոցիոլոգների, հայ տղաների 62%-ը ցանկանում է ամուսնանալ կույս աղջկա հետ, իսկ երեւանաբնակ տղաների ավելի քան 50%-ի համար կարեւոր է աղջկա կույս լինելը, մինչդեռ երեւանաբնակ աղջիկների կեսից շատը կարծում է, որ աղջկա կույս լինել-չլինելը զույգերի ինտիմ խնդիրն է եւ քննարկման առարկա չպետք է հանդիսանա: Հարցված աղջիկների 40%-ը նշել է, որ եթե հասարակական կարծիքը չլիներ, նրանք վաղուց չէին պահպանի կուսությունը, եւ միայն 25%-ն է հաստատել, որ եթե անգամ հասարակական կարծիքը չլիներ, միեւնույն է, նրանք կպահպանեին կուսությունը:

Կարմիր խնձոր` կռվի խնձոր


Կուսության արժեքը

Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչեւ 100.000 դրամ: Դիմողների պակաս չի գրանցվում, անգամ մշտական այցելուներ են լինում` ամեն անգամ տարբեր զուգընկերների հետ, ովքեր էլ վճարում են վիրահատության համար:

Կուսության վերականգման մեխանիզմը

Արագ ներծծվող թելերի միջոցով կուսությունը հնարավոր է վերականգնել, որը մի քանի օրով կնոջը կույս է դարձնում, իսկ պլաստիկ վիրահատության դեպքում կուսությունը կարող է պահպանվել մի քանի ամիս:

Կույսի հոգեբանական բնութագիրը կմանրամասնի հոգեբան Իրինա Ծատուրյանը

Հոգեբանները կույսերին մի քանի տեսակի են բաժանել ՝

Կարմիր խնձոր` կռվի խնձոր


Արքայադուստր կույս. նա երազում է սպիտակ ձիով ասպետի մասին, ով կգա եւ նրան կնության կառնի: Նա կարող է անգամ չսպասել ամուսնությանը եւ տրվել իր “արքայազնին”` նվիրելով իր կուսությունը: Հաշվի առնելով, որ արքայազներ մեր օրերում գոյություն չունեն, սեքսից հետո այս տեսակի աղջիկների մոտ ծանր վիճակ է սկսվում:

Թագուհի կույս. այս տեսակի կույսերն իրենք են նախաձեռնում, որոշում ու կարգավորում հարաբերությունները: Նրանք իդեալիստներ են, մեծանում են հենց այնպիսի ընտանիքներում, որտեղ ծնողները մշտապես գովում են իրենց աղջկան` անվանելով լավագույնը: Նրանք սեքսին նորմալ են վերաբերվում եւ առաջնային են համարում միայն սեփական անձը:

Հաշվենկատ կույս.  այս տիպի կույսերը դիտմամբ են պահում իրենց կուսությունը եւ տրվում են իրենց հարմար, ձեռնտու զուգընկերոջը:

Կարմիր խնձոր` կռվի խնձոր


Նիմֆոմանկա. վաղ հասակից են սեքսով հետաքրքրվում: Մեծ վտանգ կա, որ նրանք կարող են պոռնիկ դառնալ:

Սեքսից գարշողներ. այս աղջիկները տհաճությամբ են սեռական կյանք մտնում, անգամ վագինիզմ տեսակի հիվանդություն են ունենում: Դեպքեր կան, որ տարիներով ամուսնացած են լինում, բայց թույլ չեն տալիս, որ ամուսինը մոտենա իրեն:

Սեքսից զզվողներ. այս տեսակի աղջիկները շատ են Հայաստանում: Սրա պատճառը դաստիարակությունն է եւ առաջին սեքսը, երբ տղամարդը կոպիտ է վարվում:

Զոհեր. բռնաբարության ենթարկված աղջիկները մեծ հոգեբանական խնդրի առջեւ են կանգնում: Մեծ վտանգ է առաջանում, որ նրանք պոռնիկ կդառնան, թեեւ հոգեբանական լուրջ օգնության դեպքում հնարավոր է նրանց փրկել:

Կույսերը Հայաստանում պաշտպանված չեն

Կարմիր խնձոր` կռվի խնձոր


“Կինը Հայաստանում պաշտպանված չէ: Մեր երկրում կուսությունը հայ աղջկա վահանն է: Կույս աղջիկը հոգեբանորեն հանգիստ է, որ ազնիվ է եւ այստեսակ խնդրի առջեւ չի կանգնի, կուսությունը նաեւ վահան է սեռավարակներից: Կարեւոր է, որ կուսությունը նվիրաբերվի միայն մեծ սիրո առկայության դեպքում, որպես ընծա:

Հայաստանում կինը վտանգված է վարկաբեկված լինելու հարցում: Մանավանդ երբ ամուսնություններն ավելի ուշ տարիքում են գրանցվում, հատկապես 27-ից բարձր տարիքի աղջիկներին են վարկաբեկում: Հասարակությունը բռնանում է այս աղջիկներին: Հատկապես  տարիքով մեծ օրիորդ աղջիկները պաշտպանություն չունեն: Մենք ոչ թե պետք է մտածենք` աղջիկը կուսաթաղանթը վերականգնեց, թե ոչ, այլ մեր հասարակությունը պիտի “բուժենք”:

Պատրաստեց Ա.Կ.-ն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին