×


Կարո Բալյանի առաջարկը Շուշաննա Թովմասյանին

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոր խաղաշրջանում «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ հարգելի պատճառով հանդես չի գա Նորա Գրիգորյանը: Դերասանուհին աշխատանքային դադար է վերցրել, քանի որ պատրաստվում է առաջին անգամ մայրանալ. եռյակ է ունենալու:):

«Գլամուրային չոբանները» ներկայացման փորձերին


Մարտի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նրա փոխարեն բեմ կբարձրանա Շուշաննա Թովմասյանը: Նորան մեզ հետ զրույցում հայտնել է` ուրախ է, որ հենց այս դերասանուհին է իրեն փոխարինելու.«Ժողովուրդն իրեն սիրում է, ինչը ներկայացման համար շատ կարեւոր է»։

Շուշաննան BRAVO.am-ին ասել է, որ ներկայացման մեջ ընդգրկվելու առաջարկը ստացել է ռեժիսոր, բեմադրիչ Կարո Բալյանից.«Սցենարին ծանոթանալուց հետո համաձայնեցի խաղալ: Ի դեպ, պրեմիերայի օրվանից ցանկանում էի գնալ ու դիտել այն, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Միշտ ցանկացել եմ հանդես գալ Պարոնյանի անվան թատրոնի բեմում. այն հայաստանյան իմ ամենասիրելի թատրոնն է: Հաճախ եմ գնում այնտեղի ներկայացումները դիտելու: Ինձ համար մեծ պատիվ է այս թատրոնի բեմում խաղալը»:

«Գլամուրային չոբանները» ներկայացման փորձերին


Դերասանուհին «Գլամուրային չոբաններ»-ում մարմնավորում է Թագուհու կերպարը.«Չեմ նեղվի, երբ ինձ Նորայի հետ համեմատեն. վաղուց հաղթահարել եմ այդ բարդույթները, բացի դա, կերպարը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Առաջին անգամ եմ այս թիմի հետ համագործակցում, հուսով եմ` հաջողությամբ կպսակվի: Ինձ շատ ջերմ են ընդունել ու օգնելու պատրաստակամություն հայտնել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշաննա Թովմասյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին