×


Կարո Հովհաննիսյան.«Հանուն ինձ սիրելիս թողեց տունը եւ ուսումը»

Հայկական սերիալներից հայտնի Կարո Հովհաննիսյանը նշանադրվել է: Թե ով է ընտրյալը, ինչպես են ծանոթացել եւ երբ են պատրաստվում ամուսնանալ, դերասանը պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով արարողության լուսանկարները: Նա նաեւ հայտնել է, թե շուտով ինչ նախագծի շրջանակում կվերադառնա եթեր:

Կարո Հովհաննիսյաը նշանադրվել է


Կարոյի սիրելին մասնագիտությամբ դիզայներ-նկարչուհի Ռիտան է, ով սովորում է Մոսկվայի դիզայնի եւ տեխնոլոգիայի ինստիտուտի մագիստրատուրայում. «Նրան առաջին անգամ տեսել եմ Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, բայց շփվել սկսել ենք համացանցով. շատ պատահաբար «Ինստագրամ»-ում տեսա լուսանկարն ու որոշեցի գրել»,-պատմել է դերասանը:

Զույգը միասին է արդեն վեց ամիս.«Ռիտան հանուն ինձ Մոսկվան փոխեց Երեւանի հետ՝ այնտեղ թողնելով շատ բաներ՝ տուն, մեքենա, ուսում: Մեր պատմությունը տարբերվում է. որոշումներ կայացնելիս երկար չենք մտածել, ամեն ինչ մեծ սիրո շնորհիվ է եղել: Նա ինձ համար միակն է աշխարհում, միմյանց շատ լավ ենք հասկանում, եւ մեր կյանքը շատ ներդաշնակ է»:

Կարո Հովհաննիսյաը նշանադրվել է


Կարոյի խոսքով՝ նշանադրությունն ուրախ է անցել.«Շատ մարդիկ, ովքեր այլ առիթով էին ռեստորանում, միացան մեզ, եւ մի մեծ խնջույք արեցինք»: Նրանց հարսանիքը սարերի հետեւում չէ.«Այս տարի ամուսնանալու ծրագրեր կան, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ խոսել այդ մասին»:

Անդրադառնալով աշխատանքին՝ դերասանը նշել է, որ այժմ նկարահանվում է «Շանթ»-ի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի նոր եթերաշրջանում. «Ունեմ նաեւ այլ առաջարկներ, որոնք քննարկման փուլում են»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին