×


Կարո Մուրադ.“Կարոտում եմ բռնցքամարտն այնպես, ինչպես ամուսինն է կարոտում կնոջը”

27 մենամարտ, այդ թվում` 25 հաղթանակ, որից 15-ը` նոկաուտով, 1 ոչ-ոքի եւ ընդամենը 1 պարտություն: Նման արդյունքներ է գրանցել Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որը WBO վարկածով կիսածանր քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոն է, իսկ մոտ ապագայում էլ իր ուժերն է փորձելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:

Բռնցքամարտիկ Կարո Մուրադը


Թե ում հետ է մենամարտելու հայազգի բռնցքամարտիկն աշխարհի չեմպիոնական գոտու համար, պարզ կդառնա մարտի 9-ին` Նյու Յորքի “Բերքլի” արենայում կայանալիք մենամարտի ժամանակ, որի ընթացքում մրցելու են կիսածանր քաշային կարգում հանդես եկող անվանի բռնցքամարտիկ 48-ամյա Բերնարդ Հոփկինսը եւ IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոն Տավորիս Քլաուդը:

Կարո Մուրադը ներկա է գտնվելու վերոնշյալ մենամարտին, իսկ մինչ այդ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր գրանցած հաջողությունների մասին եւ ոչ միայն, նաեւ նշել է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսն ուզում է նվաճել իր ազգի համար:): 

Բռնցքամարտիկ Կարո Մուրադը


Սիրելու մասին

Չեմ կարող ասել, որ փոքր տարիքում բռնցքամարտիկ դառնալն իմ երազանքն է եղել, բայց միշտ էլ շատ եմ սիրել այս մարզաձեւը: Հիմա էլ, եթե մի քանի օր չեմ պարապում, կարոտում եմ բռնցքամարտն այնպես, ինչպես ամուսինն է կարոտում կնոջը` նրան մի քանի օր չտեսնելու դեպքում:):

Պրոֆեսիոնալ ռինգ մուտք գործելու մասին

Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում եմ 2006-ից, հենց նույն թվականին էլ գրանցել եմ առաջին հաղթանակս որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Իսկ իմ առաջին մեծ հաջողությունը պրոֆեսիոնալ ռինգում գրանցվել է 2008 թվականին. հենց այդ ժամանակ եմ ձեռք բերել EBU վարկածով չեմպիոնական գոտին: Այդ հաղթանակն իսկապես շատ կարեւոր էր ինձ համար:

Կարո Մուրադը եւ Արթուր Աբրահամը եղբոր հետ


Հետագա հաջողությունների մասին


2009 թվականին նվաճել եմ WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը, ապա 2011-ին պաշտպանել եմ IBF Inter-Continental վարկածով իմ գոտին: Գիտեի, որ ուժեղ եմ եւ ուշ, թե շուտ հասնելու եմ նման հաջողությունների: Բայց այսքանով չեմ եզրափակվելու. ձգտելու եմ բարձունքների:

Միակ պարտության մասին

Շատ էի հուսահատվել պարտվելուս պատճառով, բայց երբ իմացա` իմ պարտության միակ պատճառն այն էր, որ հակառակորդս դոպինգ էր օգտագործել, թե′ հուսահատությունս, թե′ ինձ անհանգստացնող մտքերն անմիջապես անցան:

Բռնցքամարտիկ Կարո Մուրադը


Միշտ հետեւողական լինելու մասին

Բռնցքամարտում չի կարելի թուլանալ. հենց թուլացար, կարող ես քեզ պարտված համարել: Պետք է միշտ հետեւողական լինել, անընդհատ մարզվել ու ձգտել ավելիին:

Առաջիկա մենամարտի մասին

Ներկա եմ լինելու Նյու-Յորքում կայանալիք Բերնարդ Հոփկինսի եւ Տավորիս Քլաուդի մենամարտին: Շատ եմ ուզում, որ Բերնարդ Հոփկինսը հաղթի այդ մենամարտում, քանի որ նա լեգենդ է: Հետո էլ ուզում շատ արագ ու ծանր ձեւով նրան նոկաուտի ենթարկել ու աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել իմ ազգի համար:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարո Մուրադի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW