×


Կարոն, Շուշանը, Մերին զվարճացել են Տաթեւ Սարգսյանի փարթիին

Տաթեւ Սարգսյանը այս շրջանում զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ, օրերս էլ ռոքնռոլի երեկո էր նախաձեռնել՝ հրավիրելով գործընկերներին՝ Կարո Հովհաննիսյանին, Շուշան Երիցյանին, Մերի Հակոբյանին, Հովհաննես Դավթյանին եւ այլ հյուրերի, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը եւ Տաթեւ Սարգսյանը


Դերասանուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ նպատակ ուներ ներկաներին «տեղափոխել» հեռավոր 50-60-ականներ.«Սիրահարված եմ երաժշտությանը, չնայած որ բացարձակապես չեմ կարողանում երգել: Ռոքնռոլն էլ ադրենալինի հաճելի աղբյուր է: Զգացի, որ կարող եմ կազմակերպել մի ինքնատիպ երեկո: Բազմաթիվ են այն երգերը, որոնք լսելիս, անկախ քեզնից, սկսում ես պարել: Անգամ ռոքնռոլի ոչ պրոֆեսիոնալ պարողները սկսում են երաժշտությանը համահունչ շարժվել»:

Տաթեւ Սարգսյանը


Տաթեւի խոսքով՝ այսօր Քիմ Քարդաշյանն է գրեթե բոլորին թելադրում գեղեցկության չափանիշները, այնինչ Ժաքլին Քենեդիի, Օդրի Հեփբերնի լուսանկարները դիտելիս ցանկություն է ունենում վազել հայելու մոտ եւ համոզվել՝ արդյոք համեմատվելու եզրեր կան.«Քիմի աշխարհում կարելի է փոքր-ինչ ինքնատիպ լինել՝ մի քիչ Ժակլին, Օդրի: Ասում են` յուրաքանչյուր սերունդ իր կուռքն է ստեղծում, բայց ոչ ոք չի արգելել երազել. ես կապրեի 60-ականների Նյու Յորքում: Եթե մի օր հնարավորություն լիներ, ապա ամենից շատ կուզեի կողքից լուռ հետեւել ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերի նկարահանման ընթացքին: Այս բոլոր մտքերը, նաեւ վերջերս դիտածս ֆիլմը` «Միայնակ տղամարդը», ստիպեցին ինձ իրականացնել այս մտահղացումը»:

Նրա համար երեկոն առանձնահատուկ էր նաեւ այլ պատճառով.«Միշտ թիմային աշխատանք եմ իրականացրել, այս անգամ փորձեցի միայնակ կազմակերպել: Բայց ոչինչ չէր ստացվի, եթե մտերիմներս կողքիս չլինեին եւ իրենց ներկայությամբ չլրացնեին օրս: Որեւէ բան ձեռնարկելիս միշտ ինքս ինձ 4 հարց եմ տալիս՝ ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ոչ ես, ինչո՞ւ ոչ հիմա»:

Կարո Հովհաննիսյանը՝ նշանածի հետ


Յուրաքանչյուր աշխատանք սկսելիս Տաթեւը համոզված է՝ իր ջանասիրությունը կգտնի համապատասխան արձագանք: Նշենք, որ երեկոյի երաժշտական մասն ապահովել է «YellowStone» նվագախումբը, պարային բեմադրություն են ներկայացրել  «Swagdance» ստուդիայի պարողներ Նատա Մխիթարյանն ու Արման Խաչատրյանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին