×


Երկրպագուի կեսգիշերային անակնկալ այցը Շուշաննա Թովմասյանին :)

Այս կեսգիշերին մտերիմների շնորհավորանքներով եւ երկրպագուների անակնկալներով մեկնարկել է Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրը: “Տնփեսա” սիթքոմի դերասանուհին դարձել է 22 տարեկան:

Շուշաննա Թովմասյանը


“Գիշերը մեր տուն էր եկել երկրպագուներիցս մեկը` բերելով մյուսների հետ պատրաստած նվերը: Շատ տպավորիչ էր”,-BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել, որ առաջին անգամ տոնական օրն անցկացնում է նկարահանման հրապարակում, որտեղ մթնոլորտը ջերմ է եւ ուրախ:

Շուշաննա Թովմասյանի ծննդյան տարեդարձի տորթը


Նկարահանմանը զուգահեռ նա հասցնում է պատասխանել շնորհավորական զանգերին, անգամ տորթի մոմերը փչել, ինչպես նշել է, երեկոյան էլ սիթքոմի անձնակազմով կհավաքվեն տոնական սեղանի շուրջ.“Մի քանի տորթ ունեմ. երկուսը ստացել եմ երկրպագուներից, որոնցից մեկը Անուշիկի պատկերով է, մեկը գործընկերներս են նվիրել, մյուսն էլ իմն է:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Շուշաննա Թովմասյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին