×


Կինը ցուցահանդեսին ներկայացել է ամբողջովին մերկ

Շվեյցարացի նկարչուհի Միլո Մուարը ցնցել է գերմանական Մյունսթեր քաղաքի Արվեստի թանգարանի այցելուներին` գեղանկարչությունում մերկ մարմնի գեղեցկությանը նվիրված ցուցահանդեսին ներկայանալով ամբողջովին մերկ:

Միլո Մուարը


32-ամյա Միլոն չորս ամսական փոքրիկի հետ շրջել է սրահներով, որտեղ ներկայացված են եղել Ֆրենսիս Բեկոնի, Լյուսյեն Ֆրոյդի, Դեւիդ Հոքնիի ու մյուսների աշխատանքները:

Թանգարանի մի շարք այցելուներ հայտնել են, թե նկարչուհու էպատաժային պահվածքն ավելի հետաքրքիր է եղել, քան ներկայացված քանդակներն ու կտավները: Իհարկե, շատերն էլ Միլոյի քայլը որակել են գռեհիկ եւ անհամարժեք:

Միլո Մուարը


Նկարչուհու խոսքով` ցանկացել է պարզել մերկ մարմնի ընկալման սահմանը.“Մի բան է, երբ մարդիկ հիանում են կտավներին պատկերված մերկ մարմիններով, եւ միանգամայն այլ բան, երբ մերկ մարմինը նրանց կողքին է: Ուզում էի հասկանալ` ինչ մակարդակի վրա արվեստը կարող է փոխազդել առօրյայի հետ”:

Միլո Մուարը


Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Միլո Մուարն իր մերկ մարմինը ցուցադրում է հանրությանը: Օրինակ` 2013 թվականին նկարչուհին առանց հագուստի օգտվել է հասարակական տրանսպորտից:

BRAVO.am
Աղբյուրը` ruposters.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին