×


Հայերը կո՞ղմ են մինչամուսնական սեքսին :)

BRAVO.am-ը մարտին “Զբաղվե՞լ, թե՞ չզբաղվել մինչամուսնական սեքսով” վերնագրի ներքո ներկայացրեց մի հրապարակում, որտեղ հեգեբան Լուսինե Խանդանյանը եւ բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը խոսում են մինչամուսնական սեռական հարաբերությունների դրական եւ բացասական հետեւանքների մասին:


Նյութն արդեն իսկ գրանցել է 14200-ից ավելի դիտում: Թեմայով առավել հետաքրքրվածները մասնակցել են նաեւ հարցման, որի արդյունքներն էլ այսօր ներկայացնում ենք:):

Եվ այսպես, այս պահի` մայիսի 30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2252 մարդ: Որպես “Կո՞ղմ եք մինչամուսնական սեքսին” հարցի պատասխան` “Այո, եթե զուգընկերս ապագա ամուսինս/կինս է” տարբերակն է ընտրել 605 հոգի: Մինչամուսնական սեռական հարաբերություններին “ոչ” են ասել 514 ընթերցող, իսկ ընդհանրապես բացառել են 67-ը:

Հարցման արդյունքները


416 ձայնով հարցման երրորդ հորիզոնականում են մինչամուսնական սեքսին “այո” ասողները: 409 հոգի կարծում է, որ աղջիկը պետք է կույս ամուսնանա:

2252 հոգուց 43-ը մինչամուսնական սեռական կյանքը պարտադիր են համարում, 174-ի համար դա հայեցի երեւույթ չէ, իսկ 24 ընթերցողի համար էլ հարցն ամոթալի է:


Հարցման արդյունքների վերաբերյալ ձեր կարծիքով ցանկության դեպքում կիսվեք մեկնաբանությունների հատվածում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին