×


Կոնան Օ՛Բրայենի շոուի նկարահանումները Հայաստանում կազմակերպել է Soar Productions-ը

Ամերիկյան հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Կոնան Օ՛Բրայենի «Կոնան» հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվեցին Soar Productions (www.soartv.tv) ընկերության պորֆեսիոնալ պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, եթեր է հեռարձակվելու այսօր։

Կոնան Օ՛Բրայենի շոուի նկարահանումները Հայաստանում կազմակերպել է Soar Productions-ը


O՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն է, ով այս տարի շոու նկարահանեց Կուբայում՝  ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն ունեցավ, եւ հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշեց նկարահանել Արեւելքում՝ ամերիկյան հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։

Հեռուստաշոուի հայաստանյան նկարահանումների ողջ գործընթացը կազմակերպվեց եւ իրականացվեց Soar Productions-ի կողմից` Ստանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրվա ընթացքում Օ՛Բրայենը հասցրեց այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, հետաքրքիր մի շարք հանդիպումներ ունենալ։

Ռեժիսոր, պրոդյուսեր Ստանիսլավ Սոլովկինը


Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միեւնույն ժամանակ, Soar Productions-ը մեծ գոհունակություն ու շնորհակալություն հայտնեց «Կոնան»-ի նկարահանող խմբին եւ անձամբ Կոնան Օ՛Բրայենին` սեփական գործում մեծ պորֆեսիոնալիզմ դրսեւորելու եւ այս գործում իրենց վստահելու համար։

Հարկ է նշել, որ Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման եւ իրականացման համար․ նրանց են վստահում պրոֆեսիոնալները։

Բացի «Կոնան»-ից,  ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանն, ինչպիսիք են CBS հեռոուստաալիքի «The Amazing Race» եւ BBC հեռուստաընկերության «Top Gear» հեռուստանախագծերը։

Soar Productions-ն իր նախագծերն իրականացնելիս ապահովում է լոգիստիկայից մինչեւ անձնակազմի ներգրավումը՝ դրանով իսկ յուրաքանչյուր հաճախորդին տրամադրելով բարձրակարգ եւ որակյալ արդյունք:

Ստորեւ ներկայացված տեսանյութում Կոնան Օ՛Բրայենը պատմում է իր հայաստանյան այցի մասին.

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW