×


“Կոնվերս Գոլ” ակցիայի հաղթողը Մադրիդում կդիտի “Ռեալ Մադրիդ-Բարսելոնա” խաղը :)

Կոնվերս Բանկը երեկ մրցանակներ է հանձնել “Կոնվերս Գոլ” ակցիայի մասնակիցներին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել “Play City” ժամանցային կենտրոնում եւ ուղեկցվել գեղեցիկ հյուրասիրությամբ ու իսպանական երաժշտությամբ, որը ներկաներին մատուցել են Հակոբ Ջաղացպանյանը եւ “Los Locos” խումբը:

“Կոնվերս Գոլ” ակցիայի հաղթող Արման Միրզոյանը Մադրիդում կդիտի “Ռեալ Մադրիդ-Բարսելոնա” խաղը


Պարգեւատրվել են ամենաշատ “գոլեր” հավաքած քարտապանները, որոնցից ամենաակտիվը` Արման Միրզոյանը, ստացել է երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղեւորություն դեպի Մադրիդ եւ հնարավորություն դիտելու մարտի 2-ին կայանալիք “Ռեալ Մադրիդ-Բարսելոնա” խաղը: Գլխավոր մրցանակակիրը, շնորհակալություն հայտնելով ակցիայի կազմակերպիչներին, ասել է` ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ ուրախ է, որ հնարավորություն ունի կնոջ հետ ներկա գտնվել Էլ Կլասիկոյին:

Միջոցառման մասնակիցներից


“Կոնվերս Գոլ” ակցիայի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած քարտապաններ Հայկ Դեմոյանն ու Լուսինե Մկրտչյանը ստացել են հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանն էլ` սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ եւ վզկապներ:

Հակոբ Ջաղացպանյանը եւ “Los Locos” խումբը


Այսքանով երեկոյի անակնկալները չեն ավարտվել. մրցանակբաշխությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել անցկացնել ուրախ ժամանց` օգտվելով  “Play City”-ի քարտինգից եւ բոուլինգից:

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը


Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի փոխանցմամբ`ակցիայի հիմնական նպատակը եղել է անկանխիկ գործարքների խթանումը: Հիշեցնենք, որ “Կոնվեր Գոլ” ակցիային մասնակցելու համար պետք էր ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս Բանկի VISA քարտով եւ յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 “գոլ”:

Գլխավոր մրցանակակիր Արման Միրզոյանը կտրում է տոնական տորթը


Տիգրան Դավթյանը հավելել է, որ դեռեւս շարունակվում է “Մաստեր Վոյաժ” ակցիան` նախատեսված բանկի Մաստերքարտ եւ Մաեստրո քարտապանների համար. “Այս ակցիայի հաղթողներին էլ սպասվում են 7 եւ 14-օրյա ուղեւորություններ դեպի Թաիլանդ”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW