×


Կտրուկ փոփոխություն Քիմ Քարդաշյանի եւ Ջարեդ Լետոյի կյանքում :)

Ոճային փոփոխությունները Քիմ Քարդաշյանի ամենասիրելի զբաղմունքն են. ռեալիթի-շոուների աստղը նախ կտրեց երկար վարսերը, իսկ այսօր արդեն սեւահերից վերածվել է պլատինե շիկահերի: Նա նոր սանրվածքը ցուցադրել է այս օրերին Փարիզում իրականացվող նորաձեւության շաբաթվա ընթացքում, որին մասնակցում է ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի եւ մայրիկի` Քրիս Ջեների ուղեկցությամբ:

Քիմ Քարդաշյանը


“Balmain” ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը ներկաների ուշադրությունը շեղեց ոչ միայն Քիմ Քարդաշյանի մազերի նոր գույնը, այլեւ Ջարեդ Լետոյի նոր սանրվածքը: Երաժիշտ-դերասանը նույնպես պլատինե շիկահեր է դարձել, բացի այդ կարճ կտրել է երկար մազերը:

Ջարեդ Լետոն


Ի տարբերություն մեր հայրենակցուհու, Ջարեդն այս քայլին դիմել է կարեւոր նպատակով. կերպարանափոխությունը նրան անհրաժեշտ է նոր ֆիլմում Ջոքերի մարմնավորելու համար: Վստահաբար, պլատինե շիկահեր վարսերը կդառնան այս տարվա թրենդներից մեկը:


BRAVO.am
Լուսանկարները՝ Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին