×


Կրկնակի տոն Աննա Մովսեսյանի ընտանիքում :)

Ամուսնությունից հետո Իսպանիայում բնակվող Աննա Մովսեսյանի ընտանիքի համար հանգստյան օրերը կրկնակի տոնական էին: «Քույրը» սերիալից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ նշել են փոքրիկ Սոֆյայի մեկամյակն ու ատամհատիկը:

Աննա Մովսեսյանի դստեր առաջին տարեդարձին


«Անմոռանալի եւ ուրախ օր ենք անցկացրել: Ճիշտ է` աղջիկս անքնության պատճառով մի փոքր անհանգիստ էր, բայց դա նրան չէր խանգարում ժպտալ հյուրերին:): Խնջույքն այստեղի մանկական ռեստորաններից մեկում էինք կազմակերպել: Ե՛վ մեծերը, ե՛ւ երեխաները շատ գոհ էին. փոքրիկ հյուրերը մի լավ խաղացին, փուչիկներ օդ բաց թողեցին, մեծերն էլ պակաս չզվարճացան»,-պատմել է նա:

Խնջույքի նախապատրաստական հարցերով Աննան զբաղվել է մեծ հաճույքով եւ հատուկ խնամքով.«Ամեն մանրուք հաշվի էի առել: Աքսեսուարները, ինչպես նաեւ իմ ու դստերս հագուստը դեղինի եւ սպիտակի համադրությամբ էին: Տորթն էլ իմ ձեռքի աշխատանքն էր. առաջին անգամ էի արջուկով ու ծաղիկներով տորթ պատրաստում:)»:

Աննա Մովսեսյանի ընտանիքը


Ատամհատիկի արդյունքներով` զույգի դուստրն ապագա գործարար է. «Մասնագիտությունները թղթիկների վրա էինք գրել ու լցրել դիմացը: Ոչինչ չէր վերցնում, մեծ դժվարությամբ ընտրություն կատարեց, տեսնենք՝ ինչ կստացվի: Ես եւ Վրեժն ուզում ենք, որ մեր աղջիկը թենիսիստուհի դառնա, չէի ցանկանա, որ դերասանի մասնագիտությունն ընտրի: Ամեն դեպքում որոշումն իրենն է լինելու, մենք միայն կաջակցենք»:

Մայրիկի խոսքով` առաջին տարեդարձին Սոֆյան արժեքավոր ու մնայուն նվերներ է ստացել.«Շատ գեղեցիկ հագուստներ, խաղալիքներ ու ոսկյա զարդեր ունի: Ես ու հայրիկը ոսկյա շղթա ու կախազարդ ենք նվիրել»:
BRAVO.am-ը Սոֆյային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Նյութը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Մովսեսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին