×


ՀՏ Հայկոն, Սերժոն, հայ, ուկրաինացի եւ վրացի այլ դիջեյներ` “DJ Fest”-ին

Երեւանում օրերս տեղի է ունեցել միջազգային “Dj Fest”, որին ներկա են եղել ակումբասերները եւ ոչ միայն:): “ARTandSHOW” ընկերության կազմակերպած դիջեյական առաջին փառատոնին իրենց սեթերն են հնչեցրել հայ մի շարք դիջեյներ, որոնց թվում` Serjo-ն, Guess-ը, Play-ը, Kret-ը, 4Beat-ը, Viro-ն, Alex-ը, EroGrand-ը, Donz-ը եւ Tairoff-ը:
 

Դիջեյ Սերժոն


Փառատոնի “միջազգային” մասն ապահովել են Ուկրաինայից ժամանած Dj Ջուլիա Մոնրոն եւ Վրաստանից ժամանած Dj Casper K-ը, որոնք եւս իրենց ռիթմերով պարեցրել են երիտասարդներին:

Պարահրապարակում ներկաների համար մինչեւ ուշ գիշեր դիջեյները միմյանց հաջորդելով բարձրացել են բեմ` դիջեյական վահանակի մոտ, իսկ նվագելուց հետո ստացել շնորհակալագրեր եւ նվերներ հովանավորների կողմից:
 

“Dj Fest”-ին


DJ-ների փառատոնի հատուկ հյուրը ՀՏ Հայկոն էր, որն իր ռեփով համեմել է էլեկտրոնային երաժշտության փառատոնը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW