×


Հայ հայտնիները Նոր տարի են նշում Հանրայինում :)

Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այս տարվա տոնական եթերի ընթացքում իր հեռուստադիտողներին հնարավորություն կտա հետեւել հետաքրքիր առօրյայով եւ կենցաղով ապրող ընտանիքի ապրելակերպին, լավ ժամանց ունենալ եւ, իհարկե, երազել ու հավատալ հրաշքներին: Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով:

Վաչե Ամարյանը եւ Սոնան


Տարեմուտի գիշերը` ժամը 23:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի նոր «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» խորագրով կատակերգական ֆիլմը, որի իրադարձությունների կենտրոնում Երեւանում բնակվող Արամյանների ընտանիքն է:

Զարուհի Բաբայանը


Ժամը 22:00-ին Առաջինը հեռուստադիտողներին կուղեկցի դեպի իրական հեքիաթ, որի անունն է Լապլանդիա.“Մեր նկարահանող խումբն այցելել է այդ հեքիաթային վայր ու տեսել՝  ինչպես է պատրաստվում Սանտա Կլաուսը Ամանորին։ Հեռուստաֆիլմի հեղինակ Արեւիկ Ուդումյանը կպատմի եւ ցույց կտա, թե ինչպես է ապրում ամենաիրական Ձմեռ պապը, ինչպես է անցնում իր առօրյան, ինչի մասին է երազում, սպասում եւ թե ինչպես է խոսում հայերեն”:

Արամոն, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը եւ Ավո Խալաթյանը


Տարեմուտի կեսգիշերից հետո մեր հեռուստադիտողներին տոնական տրամադրություն կփոխանցեն հայ երգիչ-երգչուհիները, ովքեր կներկայանան նոր ու հետաքրքիր կատարումներով եւ ամենաանսպասելի կերպարներով: Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով եւ համերգներով:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին