×


Հայ հայտնիներն ԱՄՆ-ում մասնակցել են “WAEA 2015”-ին

Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի “Agua Caliente” հյուրանոցի “The Show” դահլիճում օրերս տեղի է ունեցել “World Armenian Entertainment Awards” ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: “Global Arts” ընկերության եւ “USArmenia TV”-ի  կազմակերպած միջոցառման հյուրերի եւ մասնակիցների շարքում են եղել Հարութ Փամբուկչյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Անժելա Սարաֆյանը, Վահիկ Փիրհամզեն, Էռնա Յուզբաշյանը, Քրիստինե Պեպելյանը, Էմմին, Էրիկը եւ այլք:

Հրանտ Թոխատյանը


Կինոյի, թատրոնի ոլորտում ավանդի համար հատուկ մրցանակների արժանացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը եւ Վահիկ Փիրհամզեն: Երաժշտության ոլորտում ներդրման համար` Նադեժդա Սարգսյանը եւ հեռուստատեսության ոլորտում` Ալինա Խաչատրյանը` «Հայրենիք – Սփյուռք» հաղորդման համար: «Կենդանի լեգենդ» մրցանակին արժանացավ Ջիվան Գասպարյանը:

«Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Մարտին Մկրտչյանը, «Տարվա լավագույն երգչուհի»` Քրիստինե Պեպելյանը: «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց լիբանանաբնակ Այլին Խաչատրյանը, իսկ ազգագրական երգերի սիրված կատարող Գառնիկ Սարգսյանն արժանացավ «Սփյուռքի տարվա լավագույն երգիչ» մրցանակին:

Քրիստինե Պեպելյանը


Երեկոյի հանդիսավարներն էին Բրիտանիայում բնակվող դերասան Գեւ Օրկյանը, Միացյալ Նահանգներից` Արշալույս Դարբինյանը, Մհեր Բաղդասարյանը, “Միսս Բեւերլի Հիլս», հայազգի մոդել Ինգա Լալան, Հայաստանից` Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Մայա Պողոսյանը եւ Սոֆյա Պողոսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթներով ներկայացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Էմմիին, Փայլա Գեւորգյանը: Դիզայներ Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց Ցեղասպանությանը նվիրված “Galleria 100” հավաքածուն:

Էմմին


“World Armenian Entertainment Awards”-ի գլխավոր պրոդյուսեր եւ “Global Arts” ընկերության հիմնադիր Գարբիս Թիթիզյանը կարեւորում է հատկապես Հայաստան-Սփյուռք կապը, որը եւս մեկ անգամ ամրապնդվում է նման միջոցառումների շնորհիվ: Շոուն ամբողջությամբ կցուցադրվի ամռանը` “USArmenia” հեռուստաալիքով:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` “WAEA”-ի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին