×


Հայ հայտնիներն Ամանոր են նշում Հանրայինում :)

Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով: Տարեմուտի գիշերը Հանրայինի եթերում կլինի համերգային ծրագիր, որը հեռուստադիտողներին կփոխանցի ընտանեկան եւ ուրախ տոնի ամենաջերմ զգացողությունները, ինչպես նաեւ աշխույժ եւ հետաքրքիր ժամանց կապահովի:

Իվետա Մուկուչյանը


Երգիչ-երգչուհիները հանդես կգան նոր, հետաքրքիր, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպարներով եւ կատարումներով: Սիրելի երգերի նորովի տարբերակներ կներկայացնեն «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Արթուր Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեւոյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Սիրլվա Հակոբյանը, Ֆորշը, Արամոն, Ռադիկ Գաբրիելյան, Աշոտ Ղազարյանը, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, «Գոհար» համույթը: Ելույթ կունենա նաեւ Դաթո Խուջաձեն:

Առաջին ալիքի տոնական համերգին


Առաջինը հեռուստադիտողներին դեկտեմբերի 31-ին կուղեկցի նաեւ դեպի իրական հեքիաթ, որի անունն է Լապլանդիա: «Հայաստանը մենք ենք» ծրագրի փոքրիկ հաղորդավարներ Արեգն ու Մերին ֆիլմ-հեքիաթում կգտնեն կախարդական մի քարտեզ: Բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ նրանք կփորձեն գտնել աշխարհի ամենալավ տեղը, կհայտնվեն ամենաիսկական Սանտա Կլաուսի մոտ, ով էլ կբացահայտի hեքիաթի գաղտնիքը: 

Հանրայինը նվեր է պատրաստել իր փոքրիկ հեռուստադիտողների համար. Առաջինի եթերում կկայանա «Անահիտ»-ի հեռուստատեսային պրեմիերան, իսկ մեծահասակների համար (եւ ոչ միայն) առաջին անգամ կներկայացվի «Հյուսիս- հարավ» ֆիլմը:

Թաթա Սիմոնյանը


Առաջինը նաեւ անակնկալ ունի դասականի սիրահարների համար:  Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգը: 

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին