×


Հայ-ֆրանսիական համերգ` չորս դաշնակահարի մասնակցությամբ

“Արամ Խաչատրյան” համերգասրահում օրերս կայացել է հայ-ֆրանսիական շնչով դաշնամուրային յուրատեսակ համերգ. Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ մեկ բեմից միաժամանակ հանդես են եկել դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը եւ ֆրանսիացի դաշնակահարներ Տրիստան Պֆաֆֆը, Օլիվյե Պեյրբրյունը: Տարբեր մշակույթներ կրելուց զատ նրանք նաեւ տարբեր սերունդների ու դպրոցների ներկայացուցիչներ են:

Տրիստան Պֆաֆֆը, Վահան Մարտիրոսյանը եւ Օլիվյե Պեյրբրյունը


Համերգի բացումն արել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որը նախքան համերգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ժնեւում շվեյցարացի երեք դաշնակահարի հետ ունեցել են նմանատիպ համերգ, որից հետո որոշել է այն իրականացնել նաեւ Երեւանում եւ հրավիրել է ֆրանսիացի իր գործընկերներին եւ իր սիրելի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին


 “Հյուրախաղերի ժամանակ միտք ծագեց` ինչու հայ հանդիսատեսի համար չկազմակերպել այս ձեւաչափի համերգ: Միակ խնդիրը չորս դաշնամուրով դահլիճ գտնելն էր, կարողացանք կազմակերպել այստեղ` Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում”, - հայտնել է մաեստրոն:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին


Երեկոյի մեկնարկին հնչել է Բախի դաշնամուրի 4 կոնցերտը, այնուհետեւ Ռավելի հանրահայտ “Բոլերոն”, որը Երեւանում առաջին անգամ են կատարել չորս դաշնամուրով:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին