×


“Հայաստանի ձայն”-ի 3-րդ “իրարանցումն” ու Եվա Ռիվասի մարզիչ լինել-չլինելու հարցը :)

Եթե ցանկանում ես մասնակցել “Հայաստանի ձայնը” նախագծի 3-րդ եթերաշրջանին եւ ցուցադրել ձայնային բացառիկ տվյալներդ, ապա շտապենք տեղեկացնել, որ հայտ ներկայացնելու համար ունես ընդամենը երկու օր:):

"Հայաստանի ձայնը 2" նախագծի հաղթող Աննա Խանչալյանը


Նոր եթերաշրջանում ժյուրիի կազմում են Հայկոն, Սոնան, Արմեն Մարտիրոսյանը եւ Եվա Ռիվասը: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է հեռուստաշոուի քասթինգ պրոդյուսեր եւ երաժշտական պատասխանատու Ալեքսանդր Մհերյանը, մարզիչների վերջնական ընտրությունը կատարել է նախագծի իրավատեր “Տալպա” ընկերությունը:

Մարզիչ Եվա Ռիվասը


“Կան հստակ պայմաններ. մարզիչները պետք է լինեն մինչեւ 30, 30-40 եւ 50-ից բարձր տարիքային խմբերում, իսկ նրանց թիմերում ընդգրկված են պարուսույցներ, վոկալի մասնագետներ, ոճաբաններ: Երիտասարդ մարզիչ գտնելը մի փոքր բարդ էր, քանի որ ընտրության լայն հնարավորություն չունենք: Եվան, չնայած հակասական կարծիքներին, իր գործունեությամբ բավարարում է մարզիչ լինելու պայմանները”,-նշել է նա:

Մարզիչ Հայկոն


Ալեքսանդր Մհերյանի փոխանցմամբ` 3-րդ եթերաշրջանում մրցույթի կանոնները գրեթե նույնն են, սակայն կնկատվի տաղավարի եւ շոուի փոփոխություն, իսկ հայտեր ստացել են Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Իրանից Կանադայից եւ այլ երկրներից.“Այս անգամ սփյուռքահայ մասնակիցների թիվն ավելացել է, ինչն ուրախալի է մեզ համար: Բազմաթիվ հայտագրվողներից միայն 125 հոգու հնարավորություն կտրվի մասնակցել կույր լսումներ փուլին”:

Նշենք, որ “Հայաստանի ձայնը 3”-ը եթերում կլինի հոկտեմբերից:

BRAVO.am
Լուսանկարները` “Արմենիա” հեռուստաընկերության արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին