×


“Հայաստանի ձայն”-ի մասնակիցների համերգն անսպասելի ավարտ է ունեցել :)

“Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանի մասնակիցները միշտ չէ, որ հավաքվելու առիթ են ունենում, բայց օրերս Օպերային հարակից “Ջազվե” սրճարանում նրանք միասին ելույթ են ունեցել: Համերգին մասնակցել են Մաշա Մնջոյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, Նարեկ Մակարյանը, Աիդա Արամին, Ալինա Կիրակոսյանը, Այդին Դավուդին, Վլադ Պողոսյանը, Ջիվան Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը: Առաջին եթերաշրջանից ներկա չի եղել Գրիգոր Կյոկչյանը, քանի որ այս օրերին “Մանկական Նոր ալիք” մրցույթի մասնակից Մերի Քոչարյանի հետ Ղրիմում է:

"Հայաստանի ձայն"-ի համերգին


Հայաստանի “ձայները” ներկաների համար կատարել են մեծ մասամբ միջազգային հիթեր՝ “Lady”, “Ain’t no Sunshine”, “If I could”, “Sway”, “Historia De Un Amor”, “Uptown Funk”, “Hallelujah” եւ այլն: Կենդանի նվագակցությունն ապահովել են “Imagine” բենդի երաժիշտները: Բացօթյա համերգին հետեւել են ոչ միայն սրճարանում ներկաները, այլեւ անցորդները: Անսպասելի է եղել համերգի ավարտը, երբ Մաշայի ելույթից հետո բեմ է բարձրացել երկու եթերաշրջանների մարզիչ Սոնան ու կատարել երեք երգ:

Սոնան


Առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը հաղթանակից հետո իր ճանապարհն է հարթում եւ հպարտությամբ է հիշում մրցութային օրերը.“Ուրախ եմ, որ հրավերներ ունեմ ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաեւ սփյուռքից: Սիրում եմ երաժիշտների նվագակցությամբ երգել եւ ինձ հաջողություն բերած “Hallelujah” երգը չեմ մոռանում ու միշտ կատարում եմ”:

Մաշա Մնջոյանը


Աիդա Արամիին եւս ճանաչում են այս նախագծի շնորհիվ.“Շարունակում եմ իմ անհատական երգերը ներկայացնել, տարբեր վայրերում երգել: Այս անգամ անգլալեզու իմ սիրելի երգերից եմ կատարում: Չնայած` համերգի համար հատուկ զուգերգեր չէինք պատրաստել, բայց Ջիվան Խաչատրյանի հետ իմպրովիզներ արեցինք”:

"Հայաստանի ձայն"-ի համերգին


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է հեռուստաշոուի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը, համերգի նպատակը մասնակիցներին մեկ բեմահարթակում համախմբելն էր.“Քանի որ նախագծին հետեւում են նաեւ Սփյուռքի հայերը, ընտրել ենք օգոստոս ամիսը, որ նրանք, այս շրջանում լինելով Երեւանում, կարողանան հեռուստացույցից հայտնի դեմքերին կենդանի ունկնդրել”, - ասել է նա եւ հավելել, որ դեռ չեն նախատեսում աշնանը սկսել հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանը:

Ի դեպ, այս համերգները շարունակական են. առաջիկայում ելույթ կունենան նաեւ “Հայաստանի ձայնը 2, 3” նախագծերի հայտնի մասնակիցները:

BRAVO.am   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին