×


Հայաստանից Բեթթին “Մանկական Եվրատեսիլ 2014”-ում զբաղեցրեց 3-րդ տեղը :)

Մալթայում քիչ առաջ ավարտվեց “Մանկական եվրատեսիլ 2014”-ը: Մրցույթը հաղթական ավարտ ունեցավ Իտալիայի համար: Այս երկրի ներկայացուցիչ 14-ամյա Վինչենցոն Կանթիելլոն, կատարելով "Tu Primo Grande Amore" երգը, 159 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

"Եվրատեսիլ 2014"-ում հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն


Երկրորդ հորիզոնականում 147 միավորով Բուլղարիայի ներկայացուցիչներն են, իսկ ահա Հայաստանից Բեթթին 146 միավորով գրավել է երրորդ տեղը: Նշենք, որ մեր մասնակիցը բեմ է բարձրացել 39 աստիճան ջերմությամբ եւ, չնայած վատառողջ լինելուն, գեղեցիկ ելույթ է ունեցել:

Հայաստանից Բեթթին երրորդ հորիզոնականում է


Բեթթին կատարել է “Արեւի մարդիկ” երգը՝ ստանալով 12 միավոր Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Մալթայից, 10 միավոր՝ Նիդերլանդներից, 8 միավոր՝ Շվեդիայից, Սլովենիայից, 7 միավոր՝  Սան Մարինոյից, 6 միավոր՝  Խորվաթիայից, Կիպրոսից եւ Սերբիայից, 2 միավոր՝ Մոնտենեգրոյից, Իտալիայից: 

BRAVO.am
Լուսանկարները՝ junioreurovision.tv-ի եւ Առաջին ալիքի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին