×


Հայկ Մարությանի եւ Նատաշա Ռուդովայի «հայկական հարսանիքը»

Շուտով կթողարկվի գեղարվեստական նոր ֆիլմ, որը հայ-ռուսական համատեղ նախագիծ է: «Счастья! Здоровья!» կոչվող կատակերգության դերակատարներն են Հայկ Մարությանը, Նատաշա Ռուդովան, Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը, Յուրի Իգիթխանյանը, Արեւիկ Սանթրոսյանը եւ այլք:

«Счастья! Здоровья!» ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմի նկարահանումների մեկնարկն արդեն տրվել է, հայկական հատվածի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը: Ըստ BRAVO.am-ի հավաստի աղբյուրների՝ ֆիլմը ռուսալեզու է՝ նախատեսված ԱՊՀ երկրների կինոթատրոններում ցուցադրելու համար: Առայժմ պարզ չէ՝  կատակերգությունը կթարգմանվի հայերեն, թե հայ հանդիսատեսը եւս կդիտի ռուսերենով:

«Счастья! Здоровья!» ֆիլմի նկարահանումներին


Պրեմիերան նախատեսված է այս աշնանը կամ հաջորդ գարնանը՝ Ռուսաստանում: Առայժմ նկարահանվել է ֆիլմի միայն մի մասը՝ Դիլիջանում: Նախատեսվում են նկարահանումներ նաեւ Ռուսաստանում եւ այլ վայրերում:

«Счастья! Здоровья!» ֆիլմի նկարահանումներին

 
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արգո Բարոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին