×


Հայկ Պետրոսյանը՝ ծովափնյա հանգստի եւ սերիալներում չխաղալու պատճառի մասին

Հայկ Պետրոսյանի համար ամառն աչքի է ընկել աշխատանքային լարված օրերով, որոնց, սակայն, հաջորդել է ընտանեկան ծովափնյա հանգիստը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է արձակուրդի մասին, նաեւ հայտնել, թե ինչու ընդգրկված չէ հեռուստատեսային որեւէ նախագծում:

Հայկ Պետրոսյանի ընտանիքը


«Շատ եմ սիրում շոգ եղանակ: Ընտանիքիս հետ այցելել եմ Անապա: Հետաքրքիր եւ ակտիվ 9 օր անցկացրինք. եղանք տարբեր ծովափերում, նավարկության գնացինք, այնպիսի ափ էինք գնացել, որտեղ հնարավոր է հասնել միայն նավով: Մի խոսքով՝ շատ լավ հանգստացանք, թեեւ ինձ համար իրական հանգիստը հոգու հանգստությունն է: Միշտ փորձում եմ ցանկացած վայրում օգտվել այն ամենից, ինչի հնարավորությունը կա»,-ասել է նա:

Դերասանը նշել է, որ որդին բացարձակապես չի խանգարել իրենց վայելել ամառային տաք օրերը.«Նարեկը եւս շատ է սիրում ծովը, խաղում է ավազով, քարերով: Մենք էլ շատ ենք սիրում զբաղվել նրա հետ»:

Հայկ Պետրոսյանը՝ կնոջ հետ


Անդրադառնալով ստեղծագործական կյանքին՝ Հայկն ասել է.«Անկեղծ կլինեմ իմ հանդիսատեսի հետ՝ այժմ չեմ նկարահանվում, քանի որ առաջարկ չեմ ունեցել: Շարունակում եմ աշխատել թատրոնում, դասավանդել դերասանական ստուդիաներից մեկում եւ նաեւ շոու-ծրագրեր եմ վարում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին