×


Հայկ Պետրոսյանի արձագանքը որդու ատամհատիկի արդյունքին :)

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Խոպանի տեսություն» սիթքոմում, պատրաստվում է նշել որդու 1-ամյակը: Պարզվում է` փոքրիկը տոնելու մեկ այլ առիթ էլ է ստեղծել:

Հայկ Պետրոսյանի որդու 1-ամյակին


«Տղաս ծննդյան տոնից օրեր առաջ ատամ ծակեց, ես ու կինս էլ որոշեցինք նրա ատամհատիկը միացնել ծնունդին, ընտանեկան ու ընկերական հավաքույթ կազմակերպել»,-մեզ հետ զրույցում պատմել է դերասանը` հավելելով, որ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած խնջույքին ներկա են եղել նաեւ գործընկերներից Հովհաննես Դավթյանը՝  նշանածի հետ եւ դերասան Անդրանիկ Անտոնյանը:

Հովհաննես Դավթյանը` նշանածի հետ եւ Հայկ Պետրոսյանը` կնոջ հետ


Հայկի խոսքով` ամեն ինչ արել է, որ հյուրերից եւ ոչ մեկը չհոգնի ու չձանձրանա. «Սկզբում մանկական միջոցառում էինք կազմակերպել` հրավիրելով տարբեր մուլտհերոսների, որոնք մի լավ ուրախացրին ոչ միայն փոքրիկներին, այլեւ մեզ` մեծերիս: Նարեկս էլ շատ ուրախ էր: Ամբողջ ընթացքում հանգիստ հետեւել է քեֆին ու չի խանգարել մեզ:): Ատամհատիկի արարողության պահին էլ ուշադիր նայում էր շուրջն ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Ի դեպ, նա ապագա իրավաբան է:)»:

Դերասանը խոստովանել է, որ ցանկանում է` տղան իր ուղին ընտրի եւ արվեստի ոլորտում աշխատի. «Երբեք Նարեկին չեմ թելադրի իմ ցանկությունը, ի վերջ ինչ էլ որոշի դառնալ, ես միայն կօժանդակեմ»:

Հայկ Պետրոսյանի որդու ատամհատիկին


Հայկը նաեւ ասել է, որ երեկույթի կազմակերպչական հարցերով բացառապես ինքն ու կինն են զբաղվել. «Ամեն ինչ այնքան գունեղ էր, որ կարծես հեքիաթում լինեինք»: Իսկ ինչ վերաբերում է նվերներին, ծնողներն իրենց որդուն ոչ միայն ուրախ տոն են պարգեւել, այլեւ. «Այդ օրը նրա համար ոտքից գլուխ նոր հագուստ էինք գնել: Իմ կարծիքով` հավանել է:)»:

BRAVO.am
Լուսանկարները` Հայկ Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին