×


Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը

Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին, Հայկ Պետրոսյանը ներկայացավ հումորային՝ «Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ` Սուրբ Սարգիս» համերգ-ներկայացմամբ։ Երեւանի տիկնիկային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաները բուռն էին արձագանքում հումորներին։

Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Սեւակ Ամրոյանը եւ Ալեքսանդր Մհերյանը


Հումորային-երաժշտական ծրագրի ընթացքում երգիչ-դերասանը սիրո թեման ներկայացրեց երգիծանքով, իր կյանքի զավեշտալի պատմություններով եւ  իմպրովիզներով.«Սուրբ Սարգսին հակիրճ ասում են՝ Սուրբ Սաքո, Վալենտինին էլ՝ Վալյա։ Ես կրոնական թեմաներով հումորներ անելիս երկար մտածում եմ` առանց սրբերին վարկաբեկելու, դե, լուրջ ազգ ենք։ Վալենտինը նվերներ տալու կոմերցիոն տոն է դարձել, մեր հայկականը լուրջ, հոգեւոր տոն է։ Ինչպես կասեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, «Այս աշխարհում, երբ մարդիկ կորցնում են իրենց էթնիկ դեմքը, պետք է կառչել սեփական արժեքներից, այլ ոչ թե Վալենտին նշել, նույնիսկ, եթե դուք աթեիստ եք:)»:

Համերգի հատուկ հյուրը ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանն էր, առանձնահատուկ հյուրը՝ Սոնա Ռուբենյանը։): Նրանք երաժիշտների կենդանի նվագակցությամբ կատարեցին ինչպես հայկական ռոմանսներ, այնպես էլ սիրո մասին արտասահմանյան զուգերգեր՝ Ռեյ Չարլզի, Շառլ Ազնավուրի երգացանկից, «Հարսնացուն հյուսիսից», «Մեր բակը» ֆիլմերից, «Երեւանի սիրուն աղջիկ», «Ով սիրուն, սիրուն» «Մեր հայ կանայք» երգերը։

Սոնա Ռուբենյանը եւ Հայկ Պետրոսյանը


Հայկին զվարճացնում են արաբական մուղամ հիշեցնող հայալեզու երգերը, որոնց շուրջ կատակում էր, նաեւ քաղաքական հումորներ էր անում։ Նա հիշում է Ֆրանսիայում դահուկներով սահող ֆրանսիացիների ու իր տարբերությունը, համացանցով ծանոթացող զույգերին, աղջիկների խառնվածքին: Հումորային սկետչերում ներգրավել էր նաեւ Սոնային ու Սեւակին։

Արտիստը պատմել է Փարիզում անցկացրած վալենտինյան օրվա մասին. «Մի աղջկա էի սիրահաված, որը թարսի պես հարուստ ընտանիքից էր, ես էլ ուսանող տղա էի, աշխատում էի պապայից փող չվերցնել։ Պատկերացրեք՝ կոմիտասցի քյարթու հայ տղան ուզում էր Փարիզում կինոյի տղայի պես նշել տոնը։ Այդ աղջկան հրավիրեցի թանկ էլիտար ռեստորան։ Ընկերներիցս պարտքով փող ուզեցի, ոչ մեկը չուներ, միայն հրեա ընկերս տվեց, բնականաբար, տոկոսով:)։ Վալենտինը նշելով՝ սկսվեց իմ վարկային պատմությունը, իսկ այդ աղջկա հետ մնացինք ընկերներ։ Սուրբ Սարգիսը բա լա՞վ չի, էժան է լինում. աղջկան տանում ես եկեղեցի, որտեղ ամեն մարդ իր համար է վճարում։ Ես չեմ ասում, կրոնն է ասում»։

Հայկ Պետրոսյանի համերգ-ներկայացմանը


Շուրջ երկու ժամ տեւողությամբ համերգը նրանք տրիո տարբերակով եզրափակեցին մեր մայրաքաղաքին նվիրված «Իմ Երեւան» երգով՝ հանդիսականների ձայնակցությամբ ու երկար ծափահարություններով։ 

BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին