×


Հայկական աստղաբույլը` Արման Հովհաննիսյանի դուստրերի կնունքին

Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ երեկ` սեպտեմբերի 14-ին, Արման Հովհաննիսյանի հրավերով հավաքվել էին «Օջախ» ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, երգիչը մեծ խնջույք է կազմակերպել դուստրերի մկրտության առիթով: Նրա կրտսեր դուստրը` Գայանեն, շնորհավորանքներ է ստացել նաեւ 4-ամյակի կապակցությամբ:

Սոֆի Մխեյանը, Սուպեր Սաքոն, Արման Հովհաննիսյանը, Հրանտ Երիցկինյանը, Նազենի Հովհաննիսյանը


Հյուրերի թվում են եղել Թաթա Սիմոնյանը, Հարութ Փամբուկչյանը, Արմենչիկը, Սիրուշոն, Սուպեր Սաքոն, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, Վիկա Մարտիրոսյանը, Աննա Թովմասյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլ հայտնիներ:

Հարութ Փամբուկչյանը եւ Սիրուշոն


Սիրուշոն եւ Հարութ Փամբուկչյանը խնջույքին կատարել են «Տարիներ» հիթը, Թաթան ներկաներին պարացրել է իր «Չի կարելի» երգով: Երեկոյի ընթացքում հնչել են շատուշատ այլ երգեր: Մանրամասները եւ նոր լուսանկարներ կներկայացնենք առաջիկայում:): 

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը


BRAVO.am
Լուսանկարները՝ սոցցանցերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW