×


Հայկական թաղամասը` Սարգիս Համալբաշյանի կտավներում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արվեստագետներն ուրույն ձեւով իրենց հարգանքն են արտահայտում զոհերի հիշատակին: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում այս օրերին ցուցադրվում են Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները: “Հայկական թաղամաս” խորագրով ցուցահանդեսին ներկայացված են նկարչի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին,  այդ թվում` “Գտանք Մեսիային” կտավը, ինչպես նաեւ գծանկարների շարք:

Սարգիս Համալբաշյանը


Սարգիս Համալբաշյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ցուցահանդեսի խորագիրն իր կտավներից մեկի անվանումն է.“Հայերը միշտ թաղամասերով են ապրել: Ես Գյումրիում եմ ծնվել, իսկ այնտեղ թաղամասը ընտանիքի պես է եղել. մարդիկ իրարից միշտ տեղյակ են եղել, իրար օգնել են… Այս երեւույթը բնորոշ է եղել նաեւ Արեւմտյան Հայաստանին…”,-ասել է  նաեւ եւ ցավով հավելել, որ Երեւանում այդ միասնականությունն այսօր չի տեսնում:

Սարգիս Համալբաշյանի “Հայկական թաղամաս” խորագրով ցուցահանդեսին


Մեզ հետ զրույցում նկարիչը խոստովանել է, թե չի ենթադրել, որ Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչմանը կմասնակցի իր նկարների ցուցահանդեսով.“Երբ ստացա հրավերը, հասկացա` պատրաստ եմ, քանի որ Ցեղասպանությունից փրկվածի շառավիղ եմ եւ շատ եմ լսել նման պատմություններ, որոնք իմ մտածողության մեջ վերածվել են պատկերների, որոնք կտեսնեք նկարներումս”:

Սարգիս Համալբաշյանի “Հայկական թաղամաս” խորագրով ցուցահանդեսին


Սարգիս Համալբաշյանի “Հայկական թաղամաս”-ի ցուցադրությունը կտեւի մինչեւ հունիսի 19-ը` Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Սասունցի Դավիթ” պարտեզի սրահում:

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին