×


Հայկի եւ Անետայի` արկածներով լի մեղրամիսը Թաիլանդում

Պրոդյուսեր, դերասան Հայկ Ավագյանի եւ Անետա Օհանջանյանի` հունիսի 1-ին տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: Զույգը հարսանեկան ճամփորդության համար ընտրել է Թաիլանդը.«Առաջին անգամ էինք այնտեղ: Հետաքրքիր էր ոչ միայն տարածքը, հյուրանոցը, օվկիանոսը, այլեւ մարդկանց հետ շփումն ու մշակույթին ծանոթանալը»,-BRAVO.am-ին պատմել է Հայկը:

Հայկ Ավագյանը եւ Անետա Օհանջանյանը` Թաիլանդում


Նա նշել է, որ այս ուղեւորությունն իր կյանքում ամենատպավորիչն է.«Խենթ ու խելառ օրեր էին. մասնակցել ենք կոկորդիլոսների, օձերի շոուների, նավով տարբեր կղզիներ ենք այցելել, բացահայտել ենք, թե ինչեր կարելի է պատրաստել, օրինակ, օձի կաշվից եւ այլն: Համտեսել ենք օվկիանոսի հատակի բնակիչներին: Այդ ամենը տեսնելով` մարդը դաստիարակվում է»:

Անետա Օհանջանյանը` Թաիլանդում


Թաիլանդում իրականացել է Հայկի երազանքներից մեկը.«Մեկ օրով հայտնվեցինք ջունգլիներում: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք` լինելով անտառի խորքերում, տեսնելով վտանգավոր կենդանիների: Ի դեպ, մինչ այնտեղ հասնելը, մենք նախապատրաստվել էինք, թե ինչ պետք է անենք այս կամ այն վտանգավոր ու թունավոր կենդանուն տեսնելիս»:

Անետա Օհանջանյանը եւ Հայկ Ավագյանը` Թաիլանդում


Հայկը պատմել է նաեւ այնտեղի կարգուկանոնի մասին.«Ի տարբերություն Հայաստանի, այնտեղ միջակություն չկար, բոլորը շատ պարտաճանաչ էին: Եթե ուշացել ես, ոչ ոք քեզ չի սպասի, եթե խախտել ես իրենց այդ օրվա գրաֆիկը, ուրեմն սոված կմնաս, ու իրենց հետաքրքիր չի` ինչքան գումար կորցրեցիր, նորից պետք է սնունդ գնես եւ այլն: Չեն ցանկանում զբոսաշրջիկից գումար կորզել, այլ ամեն ինչն այնպես են մատուցում, որ ծախսում ես` առանց հետագայի մասին մտածելու: Այդ պահին այնքան ես լիցքաթափվում, որ թվում է` ամեն ինչ լավ է լինելու, մոռանում ես, որ ճամփորդությունը շուտով կավարտվի, եւ օրինակ, Հայաստանում վարկեր ունես:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին