×


Հայկ Ավագյանը եւ Անետա Օհանջանյանն՝ իրենց դստեր հետ

Հայկի եւ Անետայի դստեր առաջին լուսանկարներն ու ամրացած սերը

Դերասան-ամուսիններ Հայկ Ավագյանի ու Անետա Օհանջանյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Երիտասարդ ծնողները 6 ամսական Սառայի լուսանկարներն առաջինը BRAVO.am-ին են տրամադրել, իսկ Անետան պատմել է իրենց կյանքի փոփոխության եւ աշխույժ դստեր մասին:

Սառայի շնորհիվ

Մեր կյանքն էլ ավելի հետաքրքիր է դարձել Սառայի ծննդից հետո: Նույնիսկ մեկ ժամով նրանից հեռու լինելիս անչափ կարոտում ենք: Ամեն բան անում ենք, որ ոչնչի պակաս չունենա: Սառայի շնորհիվ մեր սերն ավելի ամուր է դարձել:

Անետա Օհանջանյանը՝ դստեր հետ


«Ամեն ամիս մեծ ծնունդ ենք անում»

Մեր աղջկա ամեն ամսականի օրը, կարելի է ասել, մեծ ծնունդ ենք անում: Միշտ հյուրեր ենք ունենում, նվերներ ստանում: Ի դեպ, պատվիրում ենք այնպիսի պատկերով տորթ, ինչպես այդ ամիս անվանել ենք Սառային, օրինակ` արջուկ, Սիմբա եւ այլն:

«Միայն հայրիկին է նման»

Խելացի, աշխույժ բալիկ է, նաեւ աստղով է: Ծնված օրից շատ ձիգ երեխա է եղել: Ասում են՝ միայն հայրիկին է նման, անկեղծ, դրանից չեմ նեղվում, ավելի լավ եմ ինձ զգում, քանի որ իմ սիրած մարդու նմանակն է: Նաեւ ասում են՝ երբ աղջիկը հորն է նման լինում, երջանիկ է լինում:

Փոքրիկ Սառան


«Հայկին շատ է կարոտում»

Օրս ամբողջությամբ աղջկաս եմ նվիրում: Ամեն տեսակ գժություններ եմ անում, որ միշտ ուրախ լինի: Միասին մուլտֆիլմ ենք դիտում, երաժշտություն լսում. սիրում է Ռուբեն Հախվերդյանի բոլոր երգերը: Իսկ հայրիկին շատ է կարոտում, տեսնելիս անմիջապես ժպտում է: Առավոտյան միշտ արթնացնում է նրան՝ դեմքը շոյելով, իր երգերով:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին