×


Հայկոյի, Ջաղինյանի եւ Ամատունու երեխաները՝ դասընկերներ

Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի, Ռուբեն Ջաղինյանի, Գագա Ամատունու եւ ջութակահարուհի Սոնա Ազարյանի ընտանիքներում այս սեպտեմբերը սպասված եւ տոնական է: Թեեւ ուսումնական տարվա մեկնարկը սեպտեմբերի 1-ին է, սակայն մի շարք դպրոցներում այսօր է ազդարարվել առաջին դասը: Վերոնշյալ հայտնիների երեխաները Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջին դասարանցիներից են: BRAVO.am-ը լուսանկարել է ծաղիկներով դպրոց եկած աշակերտներին ու նրանց ծնողներին:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն իրենց որդուն ուղեկցել են առաջին դասարան


Հայկոն ու Անահիտն այսօր առաջին անգամ Արմանին դպրոց են ուղեկցել՝ հետեւելով նրա դպրոցական առաջին քայլերին: Անահիտը նախապես ծանոթացել է դասարանի ծնողների հետ, որդուն սովորեցրել առաջին դասվարի անունը: Ինչպես նա է պատմել մեզ հետ զրույցում, Արմանն առավոտյան առաջինն է արթնացել ու ոգեւորությամբ պատրաստվել: Նա տղայի եւ իր հագուստը նույնանման ոճում էր պատրաստել:

Ռուբեն Ջաղինյանը՝ կնոջ եւ դստեր հետ


Ծնողները երկար էին սպասել այն օրվան, երբ Արմանը առաջին անգամ կնստի աշակերտական նստարանին.«Հուզված ու ուրախ ենք, նաեւ հպարտ, որ մեր տղան կսովորի Երեւանի լավագույն դպրոցներից մեկում: Նախադպրոցական տարիքում արդեն հասցրել է գիտելիքներ ստանալ, հուսով ենք՝ լավ կսովորի»,-ասել է երգչուհի-դիզայները:

Գագա Ամատունիի որդին եւ Ռուբեն Ջաղինյանի դուստրը


Ինչպես արդեն նշեցինք, այս դպրոցում առաջին դասարան են հաճախում նաեւ Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի երեխաները.«Այնպես ստացվեց, որ նույն դասարանում են սովորելու, նաեւ մեր այլ ընկերների երեխաներն են այս դպրոց հաճախում: Երեխաներն արդեն ընկերություն են անում, ջերմ միջավայրում միասին կսովորեն»,-եզրափակեց Անահիտ Սիմոնյանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW