×


Հայկոյի եւ Անահիտի անակնկալն իրենց որդու 4-ամյակին :)

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն այսօր նշում են իրենց որդու 4-ամյակը: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ փոքրիկ հոբելյարը առավոտյան տորթի մոմերը փչել է մանկապարտեզում.“Որոշեցինք` Արմանի համար ընկերների հետ նշելն ավելի հետաքրքիր կլինի: Միգուցե երեկոյան հարազատներով հավաքվենք, բայց մեծ խնջույք չենք անելու”:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն` իրենց որդու հետ


Նա պատմել է, որ որդու համար զարդարել են իրենց բնակարանը, նվիրել հագուստ եւ մարզակոշիկներ.“Կեսգիշերին ես ու Անահիտը ծննդյան տարեդարձի պարագաներով զարդարեցինք, նա էլ, առավոտյան տեսնելով, զարմացավ:): Մի պահ լուռ ուսումնասիրում էր նվերները, հետո ուրախացավ եւ սկսեց փուչիկներով խաղալ: Նա նաեւ շատ էր ուզում ինքնագլոր(սամոկատ) ունենալ, Անահիտը դա էլ էր գնել”:

Արմանը 4-ամյակը նշել է մանկապարտեզում


Հայկոն նշել է, որ մայիսի 18-ն իր համար տարվա ամենասիրելի օրերից է.“Արմանի ծննդյան օրն իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն է, հաստատ իմ տարեդարձից ավելի շատ եմ սիրում նրա ծննդյան օրը”:

Արմանը 4-ամյակը նշել է մանկապարտեզում


BRAVO.am-ը շնորհավորում է Արմանին` նրան եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին