×


Հայկոն, Անահիտը, Էնջլը, Սոնան, Արսենը եւ ուրիշներ` Լուսինե Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձին

Հայկական տասնյակ տեսահոլովակների ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը հունիսի 5-ին “N-show” ակումբում նշել է ծննդյան տարեդարձը, որին ներկա են եղել ինչպես հարազատները, այնպես էլ մտերիմ ընկեր-երգիչները` Արսեն Սաֆարյանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, նաեւ “Ինչ, որտեղ, երբ” խաղից հայտնի գիտակներն իրենց տիկնանց հետ:

Լուսինե Մարտիրոսյանը


“Չնայած` ընկերական շրջապատս շատ մեծ է, բայց ներկա էին միայն հարազատ մարդիկ: Սովորաբար, հայտնիները մարդաշատ վայրերում բարդույթավորվում են, բայց միշտ ասում են, որ իմ ծննդյան օրերին կարողանում են իսկական քեֆ անել եւ ուրախանալ: Երեւի նրանից է, որ իրենց անսահման սիրում եմ, իրենք էլ` ինձ”:

Էնջլը


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ երգիչներին հրավիրել էր լիցքաթափվելու եւ պարելու, բայց առանց երգելու չի ստացվել.“Չեն կարողանում զերծ մնալ. այս անգամ նույնիսկ ես եմ Արսեն Սաֆարյանի ու Էնջլի հետ երգել: Այնքան ուրախ ու երջանիկ էի, որ տորթի մոմերը փչելիս նույնիսկ մոռացել եմ երազանք պահել:): Բայց մանկության երազանքներիցս գրեթե բոլորն ի կատար են ածվել”:

Էնջլը եւ Անահիտ Սիմոնյանը


Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` ծննդյան տարեդարձին նաեւ զգացել է անծանոթ մարդկանց սերն ու ուշադրությունը.“Սոցիալական ցանցերի միջոցով այնքան ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ ստացա… Անկեղծ վերաբերմունքից հուզվել էի: Երեւի փոքր ժամանակ տորթի մոմերը փչելիս դա էլ եմ երազել:)”:

Լուսինե Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձին


Ռեժիսորն ունի աշխատանքային մի շարք նորություններ, որոնց մասին եւս պատմել է մեզ հետ զրույցում: Անդրադարձին սպասեք վաղը:):

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն


BRAVO.am-ը շնորհավորում է Լուսինե Մարտիրոսյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները`Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW