×


Հայտնի են \"Emmy 2014\" մրցանակաբաշխության հաղթողները

Մի քանի ժամ առաջ Լոս-Անջելեսի “Nokia” թատրոնում  66-րդ անգամ կայացել է հեռուստատեսային ոլորտում ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը` ‘’Emmy’’-ն: Այս մրցանակաբաշխությունը կրկին իր շուրջը հավաքեց հոլիվուդյան ողջ աստղաբույլը: Հայտնիները նախ` ‘’փայլեցին’’ կարմիր գորգի վրա, հետո էլ մրցանակների արժանացան:

Նատալի Դորմերն ու Քիթ Հերինգթոնը


"Emmy"-ն հաճախ անվանում են հեռուստատեսային “Օսկար’’: Հեղինակավոր մրցանակաբաշխությանն այս տարի ներկա էին Ջուլիա Ռոբերթսը, Գվեն Ստեֆանին, Հոլի Բերին, Հայդի Քլումը, Քելի Օսբորնն ու այլք: Անսպասելին այն էր, որ ամենից շատ անվանակարգերում հայտնված ‘’Գահերի Խաղ’’ սերիալը որեւէ մրցանակի չարժանացավ:Երեկոյի ընթացքում կինոաշխարհի ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անժամ մահացած Ռոբին Ուիլյամսին:

Գվեն Ստեֆանին


Ստորեւ ներկայացնում ենք հաղթողների անունները`

Լավագույն դրամատիկ սերիալ – ‘’Breaking Bad’’

Լավագույն կատակերգական սերիալ – ‘’Modern Family’’

Լավագույն մինի-սերիալ – ‘’Fargo’’

Լավագույն հեռուստաֆիլմ – ‘’The Normal Heart’’

Դրամատիկ ժանրի լավագույն սերիալային դերասան – Բրայան Քրենսթոն

Դրամատիկ ժանրի լավագույն սերիալային դերասանուհի – Ջուլիանա Մարգուլիսը

Կատակերգական ժանրի լավագույն դերասան – Ջիմ Փարսոնս

Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի – Ջուլիա Լուիս-Դրեյֆուս

Մինի-սերիալի լավագույն դերասան
– Բենեդիկտ Կամբերբեթչ

Մինի-սերիալի լավագույն դերասանուհի – Ջեսիկա Լենգ

Bravo.am
Աղբյուրը` Tatler

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին