×


Հայտնի են Glamour-ի \"Տարվա Կին\" մրցանակաբաշխության հաղթողները

Ժամեր առաջ լոնդոնյան Berkeley Square Gardens-ում Glamour ամսագիրը հերթական մրցանակներն է հանձնել տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նվաճումներ գրանցած կանանց: "Տարվա Կին" ամենամյա մրցանակաբաշխությունը կայանում է արդեն 12-րդ անգամ ու իր շուրջը հավաքում աշխարհի ամենահաջողակ ու գեղեցիկ կանանց:

Ռոզի Հանինգթոն-Ուայթլին


Թվում է, թե Քեյթ Հադսոնը պիտի ճանաչվեր տարվա լավագույն դերասանուհի, բայց ոչ :): Երեկոյի ընթացքում Հադսոնն արժանացավ տարվա լավագույն գործարար տիտղոսին: Դերասանուհին զբաղվում է գինեգործությամբ: Ի դեպ, մրցանակաբաշխության ընթացքում դերասանուհուն ուղեկցում էր հայտնի մայրիկը՝ Գոլդի Հոունը:

Ի դեպ, տարվա տղամարդ է ճանաչվել շոտլանդացի երգիչ Քելվին Հարիսը: Մրցանակաբաշխությունից հետո կայացել է նաեւ Glamour-ի կազմակերպած հայտնի “ավթերփարթին":

Սյուկի Ուոթերհաուսը


Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության հիմնական հաղթողների անունները.

Տարվա լավագույն դիզայներ
– Մերի Կատրանզու

Տարվա լավագույն աքսեսուարների դիզայներ – Անյա Հինդմարչ

Տարվա գործարար – Քեյթ Հադսոն

TV Personality – Ռիտա Օրա

Տարվա միջազգային դերասանուհի – Քերի Վաշինգթոն

Glamour-ի նորարար – Էմի Շումեր

Թատրոնի տարվա լավագույն դերասանուհի – Ջիլիան Անդերսոն

Կոմեդիայի ժանրի տարվա լավագույն դերասանուհի – Կեյլի Կուոկո

Տարվա առաջընթաց – Սյուկի Ուոթերհաուս

Տարվա գրող – Պոլա Հոքինս

Տարվա սպորտսմենուհի –Լարա Տրոտ

Տարվա սյունակագիր – Քեյթլին Մորան

Տարվա ռադիոհաղորդավարուհի – Ֆյորն Քոթոն

Տարվա երգչուհի – Էլի Գուլդինգ

Տարվա դերասանուհի - Ֆելիսիթի Ջոնս

Խմբագրի հատուկ մրցանակ – Էլի Քեմփեր

Bravo.am
Աղբյուրը՝ Buro 247

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին