×


Հայտնի են “Օսկար 2015”-ի հաղթողները

“Օսկար”-ն 87-րդ անգամ իր վրա սեւեռեց կինոսերների եւ հոլիվուդյան աստղերի հագուկապն ուսումնասիրել ցանկացողների ուշադրությունը: Կարմիր գորգի վրա արված լուսանկարները եւ մրցանակաբաշխությունից այլ մանրամասներ կներկայացնենք քիչ անց, իսկ հիմա հաղթողների մասին:   

Ջուլիանա Մուրը


Եվ այսպես, լավագույն ֆիլմն, ըստ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի, ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի “Բըրդմեն”-ն է: Կատակերգությունը հաղթել է նաեւ “Ռեժիսորական լավագույն աշխատանք”, “Օպերատորական լավագույն աշխատանք” եւ “Օրիգինալ լավագույն սցենար” անվանակարգերում:

Էդի Ռեդմեյնը


“Լավագույն դերասան/դերասանուհի” անվանակարգերում հաղթել են Էդի Ռեդմեյնը (“Ամեն ինչի տեսություն”) եւ Ջուլիանա Մուրը (“Դեռեւս Էլիս”): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Պատրիսիա Արքեթն է (“Պատանեկություն”), իսկ դերասանը` Ջոնաթան Քեյ Սիմոնսը (“Մոլեգնություն”):

“Լավագույն անիմացիոն ֆիլմ” անվանակարգում հաղթել է “Հերոսների քաղաք”-ը, “Օտարալեզու լավագույն ֆիլմը” լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու “Իդա”-ն է, “Լավագույն ադապտացված սցենար”-ի համար “Օսկար”-ի է արժանացել Գրեմ Մուրի “Իմիտացիայի խաղ” ֆիլմը:

Շոն Պենը, "Բյորդմեն"-ի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն եւ ֆիլմի պրոդյուսերները


“Սելմա” ֆիլմից “Glory” երգը, որ հեղինակել են Ջոն Լեջենդը եւ “Common”-ը, ճանաչվել է “Լավագույն երգ”, իսկ “Լավագույն երաժշտությունը” հնչում է “Գրանդ Բուդապեշտ” հյուրանոց” ֆիլմում:

Հաղթողների ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` oscar.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին