×


Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժյուրիի կազմը

Աշնանն Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագիծը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւել մրցութային դժվարին պայքարին, որն արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի Եվրատեսիլ»:



Նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները,  ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան:

Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլից եւ կտեւի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Նշենք, որ շարունակվում է մրցույթի հայտագրման փուլը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտն այստեղ:

Տեղեկատվությունը եւ լուսանկարը` Առաջին ալիքի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին