×


Հայտնի է Արծվիկի «եվրատեսիլյան» առաջին ելույթի օրը

«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանի պատվիրակ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում նրա հետ կմրցեն Մոնտենեգրոյի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Շվեդիայի, Ալբանիայի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Սլովենիայի, Մոլդովայի, Չեխիայի, Լատվիայի, Իսլանդիայի, Հունաստանի եւ Լեհաստանի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանի պատվիրակ Արծվիկը


Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:

Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն:

Հայտնի է նաեւ մրցույթի այս տարվա տարբերանշանը, որը կազմված է գեղեցկություն եւ առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական ուլունքների պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին, անհատական դիզայնը, սակայն արժեւորվում է միայն ամբողջության համատեքստում։ 

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին՝ Կիեւում:

Տեղեկատվությունը՝ Առաջին ալիքի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին