×


Հայտնիները՝ Հրաչուհի Ամիրյանի հարսանիքին

Կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանը երեկ ամուսնացել է: Նրա ընտրյալը Հրաչ Բաբախանյանն է:

Անի Լուպեն ու Հրաչուհի Ամիրյանը


Հարսանիքի հանդիսավարները Ռաֆայել Երանոսյանն ու Ժոռա Հովհաննիսյանն են եղել: Խնջույքի սկզբում նորահարսիկը գեղեցիկ կատարում է նվիրել ամուսնուն: Նրանք նաեւ համատեղ պարով ողջունել են հյուրերին:

Նորապսակներն իրենց միությունը նշել են երեւանյան ռեստորաններից մեկում: Հարսանեկան խնջույքին ներկա են եղել Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը, Կամերային թատրոնի դերասանական կազմը՝ Անդրանիկ Հարությունյանը՝ կնոջ հետ, Լուսինե Երնջակյանը, Արշո Հարությունյանը, Անի Լուպեն, Էվա Խաչատրյանը, Վահե Զիրոյանը, Հասմիկ Դանիելյանը, Ռիչարդ Մադլենյանը եւ այլք:

Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխատյանը


BRAVO.am-ը երջանկություն է մաղթում զույգին՝ ներկայացնելով հարսանեկան լուսանկարներն ու հայտնի հյուրերին:

Bravo.am
Լուսանկարները՝ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին