×


Հանձնիր արյուն եւ ստացիր «Սառույցի թագավորները» շոուի տոմս

«Նվիրեք կյանք, իսկ մենք կնվիրենք ձեզ տոն»` ահա այս կարգախոսն ունի մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուն, որի հատուկ հյուրն է Դիմա Բիլանը:



Փետրվարի 8-ին մեկնարկել է դոնորական արյան հավաքագրման ակցիա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում` «Նվիրիր կյանք» ֆոնդի համար: Բոլոր կամավոր դոնորներին որպես փոխհատուցում կտրամադրվեն վերոնշյալ սառցե շոուի տոմսեր:

Նախագիծն իրականացնում են «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանը եւ «Ֆորպոստարտ փրոդաքշըն»-ի տնօրեն Զառա Մխեյանը: 

«Սառույցի թագավորները» սառցե շոուի մասնակիցներն են Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գեւ Մանուկյանը, ջութակահար Էդգար Հակոբյանը, Դիմա Բիլանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը եւ այլք: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին