×


Հանուն ինչի՞ են մերկացել Իրինա Շեյքը, Էմմա Ուոթսոնը եւ այլ հայտնիներ

2013 թվականի Երկրի համաշխարհային շաբաթվա առաջին օրը` ապրիլի 22-ին, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում կմեկնարկի “Բնական գեղեցկություն”/“Natural Beauty”/ խորագրով ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվելիք 120 լուսանկարի հեղինակը լուսանկարիչ ու ռեժիսոր Ջեմս Հյուսթոնն է: Աշխատանքները տպագրվել են նաեւ համանուն գրքում:

Իրինա Շեյքը


Լուսանկարների հերոսների թվում են նորաձեւության աշխարհում հայտնի մոդելներ եւ դերասանուհիներ, որոնց հուզում են էկոլոգիական խնդիրները: Նկարահանումներին մասնակցել են Իրինա Շեյքը, Էմմա Ուոթսոնը, Կարլի Քլոսը, Քրիստի Թերլինգթոնը, Բրուք Շիլդսը, Էլ Մաքֆերսոնը եւ ուրիշներ: Նրանք մարմնավորում են բնության երեւույթները:

Իրինա Շեյքը


Երկրի համաշխարհային շաբաթվա շրջանակում կկազմակերպվեն նաեւ մշակութային այլ մի շարք միջոցառումներ, այդ թվում` թեմատիկ քննարկումներ եւ կինոդիտումներ: Ստորեւ առաջարկում ենք դիտել ցուցահանդեսին ներկայացվելիք լուսանկարներից մի քանիսը, ինչպես նաեւ նկարահանումների ընթացքի մասին պատմող տեսանյութ:

"Natural Beauty" նախագծի լուսանկարներից


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին