×


Հաջողված լուսանկարի գաղտնիքները` ըստ Մարիկայի եւ Թերեզայի

Մարիկա Թունյանն ու Թերեզա Մարտիրոսյանը նոր ֆոտոշարք ունեն: Մոդելները կրում են Թերեզա Ղարաբաղցյանի նոր հավաքածուի զգեստները, որոնք ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է ծովի ռիթմից՝ փորձելով ստանալ ծովի շարժումն իր հանդարտությամբ, խորությամբ ու գեղեցկությամբ։ Աղջիկների հետ զրուցել ենք գեղեցիկ լուսանկարներ ստանալու գաղտնիքների մասին։

Մարիկա Թունյանը


- Ինչպե՞ս ընթացավ լուսանկարահանումը։

Մարիկա. Դրական ու ընկերական միջավայր էր, իրոք հաճույք ստացա։ Զգեստներն էլ, կարծես, պատրաստված լինեն ոչ թե կտորից, այլ ամպերից, ալիքներից եւ քամուց։ Շատ ռոմանտիկ հավաքածու է, զգեստները կրելիս տպավորություն ունեի, որ կենդանի մարմին է եւ ես նրա մի մասն եմ։ Շատ եմ սիրում «բնավորություն» ունեցող զգեստներ, որոնք տրամադրություն են թելադրում։

Թերեզա. Նկարահանումն անցավ թեթեւ ու հանգիստ մթնոլորտում։ Լուսանկարչի հետ առաջին անգամ էի աշխատում եւ գոհ եմ արդյունքից։

Թերեզա Մարտիրոսյանը


- Որպես ֆոտոմոդել լուսանկարվելիս ի՞նչ գործոններ եք կարեւորում։

Մարիկա. Երբ մեկ վայրում հանդիպում են լավ հավաքածուն եւ բանիմաց լուսանկարիչը, այդ ամենը համեմվում է Արմինե Գեւորգյանի դիմահարդարմամբ ու լավ երաժշտությամբ, ֆոտոնկարահանումը ստացվում է։

Թերեզա. Կարեւորը կենտրոնանալ, անձնական ու գործնական հարցերը ֆոտոխցիկից դուրս թողնել, քանի որ այն ամեն ինչ ֆիքսում է։ Կարեւոր է նաեւ, որ մոդելն ամբողջությամբ ցուցադրի հագուստը, ոչ թե ինքն իրեն։

Մարիկա Թունյանը


- Երկուսիդ արտաքնապես նմանեցնում են։ Ձեր կարծիքով՝ նմա՞ն եք, պատահե՞լ են դեպքեր, երբ ձեզ շփոթել են։

Մարիկա. Լսել եմ, որ նմանեցնում են, բայց ինձ հետ չի պատահել, որ մեզ շփոթեն։

Թերեզա. Երբեւէ չեն շփոթել, բայց հիշում եմ, երբ առաջին անգամ ոտք դրեցի «Ատեքս» մոդելային գործակալություն, հարցրին՝ արդյոք Մարիկան իմ քույրն է։ Եթե նմանություն կա, ուրախ եմ, քանի որ նրան համարում եմ գեղեցիկ եւ պրոֆեսիոնալ։ 

Թերեզա Մարտիրոսյանը


- Հաջողված լուսանկար ունենալու ամենակարեւոր 3 նրբությունները։

Մարիկա. Դինամիկ շարժման մեջ ճիշտ որսած պահ, գրագետ լույս, տրամադրող միջավայր:

Թերեզա. Հաջողվածը հարաբերական է: Շատ պահանջկոտ եմ եւ շատ քիչ լուսանկարներում եմ ինձ հավանում եմ։ Անհրաժեշտ է լավ լուսանկարիչ, որը գաղափար ունի իր աշխատանքից, ճիշտ ռակուրս, լուսավորություն եւ այլն: Կարեւորում եմ թեթեւությունը, քանի որ լարվածությունը եթե ոչ մարմնի, ապա դեմքի վրա զգացվում է։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW