×


Հասմիկ Կարապետյանը նշանադրվել է :)

Հասմիկ Կարապետյան եւ Շանթ Կիրմիզյան գեղեցիկ զույգն երեկվանից շնորհավորանքներ է ընդունում նշանադրության կապակցությամբ:  Սիրված երգչուհին եւ ընտրյալն իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին բարձրաձայնել էին նախորդ տարվա հոկտեմբերին, եւ ահա այսօր արդեն դեպքերի զարգացումը տանում է դեպի պսակադրություն:):

Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Կիրմիզյանը


Երգչուհին ամիսներ առաջ միայն BRAVO.am-ի հետ բացառիկ հարցազրույցում համաձայնեց խոսել իր սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի մասին: Այդ հրապարակումը կարող եք կարդալ այստեղ:

“Շատ երջանիկ եմ, սիրում եմ ու սիրված եմ”,- դեռ 2013 թվականին նշել էր Հասմիկ Կարապետյանը: Նա նաեւ ասել էր` եթե օրինականացնեն հարաբերությունները, կնքահայրը կլինի ԴերՀովան.“Քանի որ երկուսիս մտերիմ ընկերն է, վստահ եմ` չի մերժի:)”:

Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Կիրմիզյանը նշանադրվել են


Երգչուհու խոսքով` Դետրոյթ քաղաքում բնակվող Շանթը հայրենիքում հաճախ է լինում.“Բացի անձնականից, նաեւ ստեղծագործական համագործակցություններ կունենանք: Երկուսս էլ երաժշտական աշխարհի մարդիկ ենք, շատ հնարավոր է` համատեղ նախագծեր իրականացնենք, մանավանդ, մեր ճաշակները նման են եւ մեր հայացքները համընկնում են”:

BRAVO.am-ը շնորհավորում է Հասմիկ Կարապետյանին եւ Շանթ Կիրմիզյանին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին